11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր միջավայրում. սպորտի նախարարը` Ֆարմանյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ բանավիճելու իմաստ չի տեսնում: Այս մասին նախարարն ասաց Henaran.am-ի հետ զրույցում` պատասխանելով պատգամավորի` մեկ ամիս հետո բանավիճելու հրավերին:

Նշենք, որ մարզաշխարհում բավական քննարկումների առիթ դարձավ տասը լավագույն մարզիկների ընտրությունը: Տասնյակին դեմ էր արտահայտվել նաև Ֆարմանյանը, որից հետո նախարարը նրան բանավեճի էր հրավիրել: Ավելի ուշ Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կբանավիճի Հրաչյա Ռոստոմյանի հետ նախագահական ընտրությունների ավարտից հետո:

Նախարարը նշեց, որ պատրաստ է քննարկման յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր միջավայրում, բայց այլևս չի տեսնում հարցի քննարկման իմաստը:

”Հասկանում եմ, պարոն Ֆարմանյանը շատ էմոցիանոլ երկրպագու է` իմ կարծիքով, և շատ ողջունելի է, որ որպես երկրպագու արտահայտվեր: Հուսով եմ, որ նա հետագայում մարզաշխարհին ավելի մոտիկ կկանգնի և խորը կուսումնասիրի մարզաշխարհը և մեզ թև ու թիկունք կլինի”,-հավելեց Հրաչյա Ռոստոմյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ