13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրաժարվում է ՀԺԿ-ից

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին մասնակցել սույն թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին` քվեարկելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, քանի որ վերջինս նախագահի միակ թեկնածուն է, ում ծրագրային դրույթները համապատասխանում են  իմ քաղաքական հայացքներին:   Միաժամանակ պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը ՀԺԿ […]

Նոր-Նորքի ձորում տղամարդու մասնատված դիակ է գտնվել

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու մասնատված դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի […]

Սերժ Սարգսյանը հորդորեց Շուշան Պետրոսյանին /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին Կենտրոնի ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Տավուշի մարզի Մովսես գյուղի միջադեպին, որտեղ գյուղացին խնդրել էր գործող նախագահին գործարան կառուցել գյուղում, ինչին հետեւել էր նախագահի “տենց եք անում, որ խիարը թարս ա աճում” արտահայտությունը: “Ստիպված էի նրա նման խոսելու, իր լեզվով, որ ճիշտ հասկանար”,-պարզաբանեց Սերժ Սարգսյանը: Նա ԱԺ պատգամավոր, երգչուհի […]

Ով էլ նախագահ դառնա. “ժառանգության” առաջին տիկնոջ պատգամը

‘’Ժառանգության’’ առաջին տիկինը` Արմենուհի Հովհաննիսյանը  քարոզարշավի առաջին օրվանից ամուսնու` նախագահի թեկնածու, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է: Մշտապես ուղեկցում է նրան, իր ներկայությամբ ուժ տալիս: Այսօր` քարոզարշավի վերջին օրը, տիկին Արմենուհին ձնծաղիկների փոքրիկ փնջով կանգնել, լսում էր ամուսնու բոցաշունչ ելույթը: Ի տարբերություն թեկնածուի, որն այսօր այնքան էլ ժպտերես չէր, տիկին Արմենուհին ժպտում էր: Արմենուհի Հովհաննիսյանից […]

Համերգ է` տալիս ենք. “Ռեինկարնացիայի” Ռոլանդը չի ընտրի Րաֆֆուն

՛՛Ռենիկարնացիա՛՛ խումբը քարոզարշավի ընթացքում արդեն մի քանի անգամ ելույթներ է ունեցել ՛՛Ժառանգության՛՛ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին: Մինչդեռ նախքան քարոզարշավը խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը հայտարարել էր, որ իրենց խումբը չի մասնակցելու նախագահական ընտրությունների քարոզարշավին և այս ընթացքում բացակայելու է երկրից: Henaran.am-ի հետ զրույցում Ռոլանդն ասաց, որ ինքը ոչ թե քարոզարշավին չմասնակցելու մասին է […]

Ամեն ինչի համար ձեռքը սեղանին չեն խփի. Սերժ Սարգսյան /վիդեո/

Երգչուհի Էմմա Պետրոսյանը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին խնդրեց վերընտրվելու դեպքում պայքարել մշակութային անճաշակության դեմ: Սերժ Սարգսյանի խոսքով, պետության խնդիրը այստեղ պիտի լինի աջակցել, իսկ պայքարը, պիտի հենց արվեստագետները մղեն: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ շարունակելով թեման` անդրադարձավ նաեւ Մաշտոցի պողոտայից գիշերային ակումբների տեղափոխման […]

Բագրատյանը ասաց` ինչպես է վարվելու ՀԱԿ-ի հետ

Այսօր Կոթի գյուղի երիտասարդ բնակիչ Արմենը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ելույթից հետո ցանկացավ նրան մի քանի հարց տալ առանձին: Արմենը Բագրատյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է, որ Բագրատյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասություններ են առաջացել այն պատճառով, որ Բագրատյանն առաջադրվել է: ՛՛Չէ, Տեր-Պետրոսյանի հետ հակասություն չկա՛՛,-ասաց թեկնածուն: Արմենը նկատեց, որ երկիրն ընդդիմադիր ուժի կարիք […]

Հայրիկյանը շնորհակալ է հրեշտակներին եւ բժիշկներին /վիդեո, ֆոտո/

Փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում իր քարոզարշավը  եզրափակեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նրա դեմ մահափորձ էր կատարվել: Թեկնածուն չդիմեց Սահմանադրական դատարան` հետաձգելու ընտրությունները:   “Եթե հունվարի 31-ին հրեշտակներն ինձ չօգնեին, մենք հիմա կանգնած էինք նոր ընտրությունների առջեւ”,-ասաց` ավելացնելով, որ եթե ժամկետը փոխվում է ահաբեկիչների կամքով, դա արդեն շատ բացասական […]

Արմեն Աշոտյանը հանդիպել է բլոգերներին եւ սոցցանցերի ակտիվ օգտատերերին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների եւ սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար եւ շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարեւոր նպաստ է բերում  կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները  նախարարին ներկայացրել են  բազմաթիվ […]

“Օրինաց երկիրն” իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում

Այսօր տեղի ունեցավ “Օրինաց երկիր” կուսակցության ընդլայնված վարչության  հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին եւ ամփոփեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին “Օրինաց երկիր” կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները: “Օրինաց երկիր” կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված