14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը հոգեւոր պատասխանատու ունի

Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ […]

Հարձակվել են Բագրատյանի շտաբի աշխատակցի վրա /լրացված/

Վայոց Ձորի մարզում քարոզարշավն ավարտելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Երեւան էր վերադառնում, երբ նրան հայտնեցին, որ հարձակվել են Արարատ քաղաքի իր ընտրական շտաբի աշխատակցի վրա, պոկել թեկնածուի լուսանկարները եւ սկսել վիճաբանել շտաբում գտնվողների հետ: Բագրատյանը որոշեց փոխել երթուղին եւ մինչ Երեւան հասնելը Արարատում պարզել, թե ինչ է կատարվել իրականում: Henaran.am-ի թղթակիցը Հրանտ Բագրատյանի […]

Աննա Ավետյանը երաժշտության մեջ երջանիկ չէ, փոխարենը անձնականում է հաջողում

Դեռևս առաջին “Հայ սուպերսթարում” հզոր ձայնային տվյալներով առանձնացած երգչուհի Աննա Ավետյանը նախագծի ավարտից հետո որոշ ժամանակ մասնակցեց մի շարք համերգային ծրագրերի, ինչից հետո տևական ժամանակ լուռ էր: Հեռուստադիտողների համար շատ ուրախալի էր նրան մեկ այլ հեռուստանախագծի` “Հայաստանի ձայնի” շրջանակներում տեսնելը: Այս նախագծում, սակայն, Աննան երկար չմնաց: Երգչուհին  դուրս մնաց մենամարտերի փուլից, ինչը դժգոհություններ առաջացրեց հեռուստադիտողների […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 12-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության “Վորկուտինսկայա” հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել: “Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին”,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական […]

Սերժ Սարգսյանին

“Սուրմալու Իգդիր”  հայրենակցական  միության  համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ   Սարգսյանին:  Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է. “Անկախության  դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը:   […]

Ռասիզմի սովորական դրսեւորում Ադրբեջանում

“Գյուլար Ահմեդովան ինչ-որ հանցագործից միլիոն է ստացել, որով էլ բնակարան է գնել, որտեղ ապրում է մինչ օրս”,-հայտարարել է Բաքվի Մետրոպոլիտենի ղեկավար Տագի Ահմեդովը: Իր սենսացիոն հայտարարության մեջ Ահմեդովն ասել է. “Դուք գիտե՞ք, որ Գյուլարի տատը հայ է եղել: Մենք այնքան բարյացակամ ազգ ենք, որ իմանալով դա` թույլ ենք տվել նրան պատգամավոր դառնալ: Սակայն վերջերս նա […]

Առանց

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ ի տարբերություն նախորդ քարոզարշավների , փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավն ինչ-որ չափով առանձնանում է կոռեկտությամբ, այն առումով, որ թեկնածուները միմյանց որպես ‘’դուշման’’ չեն ընկալում, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավը զերծ չի մնացել ինչ-որ որակումներից ու արտահայտություններից: ‘’Իհարկե,  եղել են ինչ-որ արտահայտություններ, օրինակ, նույն Վահան Հովհաննիսյանը` ‘’Արա, դուք ով […]

Րաֆֆու հաջորդ

“Ժովովրդական, լավ մարդ է: Տեսել ենք, լսել ենք, հետաքրքիր բաներ է ասում, իրեն ենք ընտրելու”: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Ալավերդիում ասացին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած ալավերդցիները: Թեկնածուն շրջեց Ալավերդու շուկայում, այցելեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, ՀՅԴ-ի տեղական կառույց, ապա իր ծրագիրը ներկայացրեց հավաքված ալավերդցիներին: Ելույթից հետո թեկնածուն որոշեց այցելել Ալավերդու քաղաքապետարան, […]

Բագրատյանը Հայրիկյանին այլեւս ասելիք չունի

Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավը շարունակող Հրանտ Բագրատյանից henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` այսօր իր հասցեին հնչեցրած “մեղադրանքներին”: Հիշեցնենք, որ Հայրիկյանը Հրանտ Բագրատյանին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ: “Ես Հայրիկյանին ասելիք չունեմ: Էդքանից հետո էլ ի՞նչ ասեմ: Թողեք ես շարունակեմ իմ քարոզարշավը”,-մեր թղթակցին ասել է Հրանտ Բագրատյանը:

ԿԸՀ-ն փորձարկեց թանաքը /վիդեո/

ՀՀ ԿԸՀ անյսօր փրձարկել է նախագահական ընտրությունների դրոշմակնիքները, որով քվեարկության օրը կնքվում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ բոլոր ընտրական տեղամասային հանձնաժողովները կունենան համապատասխան թանաքանյութն ու դրոշմակնիքները ճիշտ օգտագործելու ուղեցույց: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսյան ընտրությունների բացթողումներից մեկը միջազգային եւ տեղական դիտորդները համարեիցն դրաշմակնիքների թանաքի ցնդելու փաստերը: Ներկայացվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի