29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արգետինայի սենատի նախագահը Ազգային ժողովում էր

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների […]

Հրանուշ Հակոբյանը շատ է տխրե՞լ /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակից սփյուռքի արդեն նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանից Henaran.am-ը հետաքրքրվեց արդյո՞ք շատ կտխրի եթե չլինի կառավարության նոր կազմում: “Պաշտոնները հավերժական չեն, մարդ պետք է միշտ պատարստ լինի հրաժեշտ տալու: Իսկ պաշտոնը ինձ համար պարտք է եւ պատասխանատվություն”,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Դիտեք նաեւ տեսանյութը:

Տարոնը լավ տղա ա…ինչու նա /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Բ2 թաղամասի բնակիչ տիկին Կարինեն ավագանու ընտրություններու իր ձայնը տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Մարգարյանին նախեւառաջ որպես մարդ է ընտրելու, հետո արդեն որպես լավ քաղաքապետ: ”Ինքը մտածում է մեր քաղաքի բարելավման, բարգավաճման համար, ինքը մեկն է, մենք մի ամբողջ քաղաք ենք: Այնքան եմ ուրախանում, որ որևէ […]

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպան Շին Մարուոյին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա զգալի խթան հանդիսացավ հայ-ճապոնական համագործակցության զարգացման եւ ամրապնդման համար, եւ Տոկիոյում ձեռքբերված պայմանավորվածությունները […]

Րաֆֆին ճանապարհ ընկավ դեպի Բաղրամյան 26. հանդիպեցին Հայաստանի ոստիկանապետն ու Րաֆֆին /վիդեո/

”Ազատեք մեր տղաներին և աղջիկներին, մարդ եք, հայ եք, հայաստանցի, վերցրեք ինձ, Սերժ Սարգսյան, կեղտոտ դատախազ Աղվան Հովսեփյան, ազգային հերոս Սեյրան Օհանյան, վերցրեք ինձ Վլադիմիր Գասպարյան, հիմա վերցրեք”,-այսօր ”Ազատության” հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր հրապարակում երդում տվեց ժողովրդի առջև: Նա հերթական անգամ պահանջեց Ամենայն հայոց կաթողիկոսի և […]

Սերժ Սարգսյանին սիրում են շախմատային աշխարհում /վիդեո/

 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երդմանկալությանը հրավիրվել էր նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան  Իլյումժինովը  “Այսօրվա հանդիսավոր արարողությունը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ՖԻԴԵ-ի համար, քանի որ Սերժ Սարգսյանը մեր գործընկերն է”,-ասաց նա լրագորղների հետ ճեպազրույցում: ՖԻԴԵ-ի նախագաի խոսքով, Հայաստանի նախագահը, որն նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է` մեծ ջանքեր է ներդրել […]

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ

Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինվածբախումների դադարեցմանն ուղղված ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդթվում սիրիահայությունը:  Նա […]

Ոստիկանությունը` սադրիչներին

ՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ: Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ […]

“Մարշալ Բաղրամյան”-ում դռները չեն բացվում

 Henaran.am-ին Երեւանի մետրոպոլիտենի ուղեւորներն  ահազանգեցին, որ ապրիլի 9-ին, կեսօրից հետո չի աշխատում մետրոյի “Մարշալ Բաղրամյան” կայարանը:”Պարզապես այդ կայարանում կանգառ չի լինում, ստիպված “Բարեկամություն”-ում կամ “Երիտասարդական”-ում պիտի իջնենք”,-ասացին ուղեւորները: Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ մետրոպոլիտենի տնօրինությունից: Ընդհանուր բաժնից խնդերցին, որ լրատավական ծառայություն զանգահարենք, բայց այդպես էլ պատասխանող չեղավ: “Ներեցեք, համարը  չի պատասխանում, զանգահարեք մի փոքր ուշ”,-աընդհատ ասում […]

Երեւանում բացվում է Շրի Լանկայի պատվո հյուպատոսությունը

Երեւանում բացվել է Շրի Լանկայի Պատվո Հյուպատոսությունը Հայաստանում:  Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 10-ին: Խորհրդանշական ժապավենը կկտրեն ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը, ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Շրի Լանկայի դեսպան Ուդայանգա Վեերատունգան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եւ ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանը: Հյուպատոսությունը աջակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի