17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Փրկչի” կեցվածք ընդունողները մոռանում են

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Եթե ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի աննախադեպ ակտիվություն է ու պոպուլիզմի չափաբաժնի ավելացում, ուրեմն առաջիկայում ընտրություններ են։ Եվ այդ ուժերը, որպես կանոն, փորձում են երկրի կործանման տպավորություն ստեղծել ու ”փրկչի” կեցվածք ընդունել՝ անկախ նրանից, թե ինչ ընտրություններ են։ Այս օրինաչափությունն այսօր էլ կրկնվում է։ “Փրկչի” […]

Ինչ ունի ”Արմավիան”

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ”Արմավիայի” թռիչքներին: ” “Արմավիան” դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերըч նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել ”Արմավիան”։ Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ […]

Ավագանին չի բարձրաձայնում քաղաքի ճարտարապետական տեսքի մասին /վիդեո/

Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, Երեւանի ներկայիս ավագանու գործունեությունը էֆեկտիվ չէ: Չնայած ավագանու անդամ շատ ընկերներ ունի, բայց զարմանում է, որ նրանք չեն բարձրաձայնում խնդիրների մասին: Այստեղ խնդիրը քաղաքապետի մեջ չէ: Քաղաքապետը կարող է զբաղվածության պատճառով չնկատել, բայց ավագանու անդամները պիտի ահազանգեն: Նկարիչը նկատելով, որ օպերայի շրջակայքում սրճարանները քանդում են` ուրախացավ, բայց կարճ […]

Մի հարամեք ապրիլի 9-ը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար արիլի 9-ը` նախագահի ինագուրացիայի օրը տոն է: Նա կարծում է, որ ամբողջ ազգը պիտի այդ օրը ուրախանա.” Հայաստանը կրկին անգամ վստահել է Սերժ Սարգսյանին,դրանք եղել են ,արդար,թափանցիկ ընտրություններ և կարծում եմ Իրենց բառերով ասած` մեր կուսակիցները երբեք նման բառեր չեն օգտագործում, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է այնքան տղամարդկություն ունենա,որ […]

“Մինչեւ նախագահը չխառնվի”

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է մի խումբ ճարտարապետների կողմից ուղարկված դիմումին` նշելով, որ Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքներում հանցակազմ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Հիշեցնենք, ճարտարապետները բաց նամակ են ուղարկել նախագահին, վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարությանը, Երեւանի քաղաքապետին, սակայն դեռևս պատասխան չկա: “Կարծում եմ ամեն ինչ մեր […]

Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները. Նալբանդյան

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, […]

Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը

2013թ. ապրիլի 1-ից 2-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը` մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ ուժեղագույն ավելի քան 70 ուժեղագույն մարզիկների:   Ստորև ներկայացնում ենք նորընծա չեմպիոններին ու մրցանակակիրներին.     52 կգ քաշային կարգ     1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր   2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ   3. Լենդրուշ Զատիկյան-Գյումրի   3. Տիգրան Նազարյան-Վանաձոր     57 […]

Երեւանցիները տեղեկացված են այսքանով

Երևանցի ընտրողների 82.1 %-ը տեղյակ է, որ ՀՀԿ-ը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ-ի մասնակցության մասին տեղյակ է 58.4%-ը, ՛՛Ժառանգության՛՛ մասին՝ 41.2%-ը, ՕԵԿ-ի՝ 20.7%-ը, ՀՅԴ-ին՝ 19.3%-ը: ՀԱԿ-ի մասնակցության մասին գիտի 12.1%-ը: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա վստահ է, որ ՛՛Առաքելությունը՛՛ մեկ տոկոսի շեմը չի անցնի, այդ պատճառով էլ նրանց չեն ընդգրկել […]

Խիստ նկատողություն մետրոպոլիտենի տնօրենին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:   Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն       Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության […]

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը. թուրքագետ

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը, որից գոհ կմնան թե հայկական, թե թուրքական, թե ռուսական կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Իր խոսքերը թուրքագետը հիմնավորեց նրանով, որ ռուսական կողմը երկարաժամկետ ծրագրեր ունի հայկական երկաթգծի շահագործման առումով և իրեն ձեռնտու է այդ նախագիծը: “Միակ կողմը, որ խնդիրներ է առաջացնում, Ադրբեջանն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի