25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ողբերգություն . երեխաները պայթել են ականի վրա

 Ապրիլի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել , որ Հովհանի եւ Վահրամաբերդ գյուղերի միջեւ ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երխաներ կան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ […]

Տարոնը իմ ընկերն է, բայց մենք մերն ունենք. Արմեն Երիցյան

Երեւանի ավագանու ընտրություններում “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ՕԵԿ փոխնախագահ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանելով լրագրողների հարցերին` մասնավորապես ասաց, որ բոլոր թեկնածուներին լուրջ մրցակից է համարում: Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աշխատանքը` Արմեն Երիցյանին գոհացնում է:  “Ես բազմիցս ասել եմ,որ Տարոն Մարգարյանը իմ ընկերն է եւ աշխատում է, եւ […]

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

“Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-նման կարծիքի է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով կինը չի ստեղծվել  միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին: “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: “Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, […]

Բացիկներ ու վարդեր Երեւանի քաղաքապետի կողմից

Մայրության եւ գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող “Մալիբու” սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձեւավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել […]

ԲՀԿ-ն խախտել է ընտրական օրենսգիրքը

 “Ժառանգություն”  կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանն “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն միանգամից խախտել է Ընտրական օրենսգրքի երեք կետ: “Քարոզարշավ է անում միջեւ քարոզարշավի ժամկետի սկիզբը (խախտվել է ԸՕ հոդված 18-ը),տպագիր պաստառ է փակցնում դրա համար չսահմանված վայրում, ի հեճուկս ԸՕ հոդված 20-ի եւ տպագիր պաստառի վրա բացակայում է տպագրման մասին օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ […]

Կգործարկվեն հրապարակի շատրվանները

Ապրիլի 7-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաեւ կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից  մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչեւ […]

Արմեն Երիցյանը ծեծել ու ծեծվել է, Զանգվի ջուրն է խմել. ՕԵԿ-ը սկսեց քարոզարշավը /վիդեո, ֆոտո/

“Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատահական չի համարում այն, որ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսեց հենց ապրիլի 7-ին: “Կանայք ուժ կտան Երեւանի ավգանու ընտրություններում Արմեն Երիցյանին, որ հաղթենք այս ընտրություններում”,-ասաց ՕԵԿ առաջնորդը: Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ թիմը մրցունակ է, եւ կարող է հաջողությունների հասնել; Ի դեպ, Երեւանը պետք է ղեկավարի երեւանցի եւ այդպիսի կերպար […]

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան

ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան:   Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահը: Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:

Երևանի քաղաքապետից

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:   Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է  երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ:   Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանկ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի