18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոդել Անի Քոչարի ինչի՞ն է պետք քաղաքականությունը

Անի Քոչարը չի պատրաստվում լքել “ Ժառանգության “ ցուցակը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ինքը. “Պարզապես որոշ կայքեր փորձում են շահարկել իմ մի անգամ արած հայտարությունը, որտեղ ասել եմ, որ ես կիլոմետրերով հեռու եմ քաղաքականությունից և չեմ ուզում մտնել քաղաքական դաշտ, որը լցված է անարդարությամբ և կեղծիքով”: “Ես” ամսագրի գլխավոր խմբագիր մոդելը նշեց, որ […]

Որոշողը Ծառուկյանը չի՝ ”каждый сам по себе” /վիդեո/

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահի ինաուգուրացիայի արարողությանը ընդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին: ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը նախապես հայտարարել էին իրենց դիրքորոշման մասին: ԲՀԿ-ում, ինչպես սովորաբար՝ ով ոնց հասկացավ սկզբունքով էր: Որոշները մասնակցեցին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ջերմորեն շնորհավորեցին նրան, մյուսները՝ ոչ: Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 1-ին համարի տակ ներկայացված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր լրագրողների հանդիպմանը նշեց, որ […]

՛՛ Ամեն ինչ էլ անելու ենք… ՛՛ սկսեցին շապիկ, գլխարկ բաժանելով /վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում կմեկնարկեր  “Ժառանգության” հանրահավաքը, քիչ ներքեւ` ՛՛Հյուսիսային պողոտայում՛՛ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում  “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ակցիա էր նախաձեռնել: Կուսակցության քաղխորհրդի անդամները, ԱԺ պատգամավորները, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը երեւանցիներին բաժանեցին կուսակցության խորհրդանիշներով շապիկներ եւ գլխարկներ: Նրանք անցորդներին հարցնում էին անունները, մակագրում շապիկների վրա եւ նվիրում: “Սկսենք Երեւանից” կարգախոսն է շապիկների […]

Մերձբալթյան երկրների հարուստ փորձը կարող է օգտակար եւ ուսանելի լինել. Է Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են “Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ” թեմայով կոնֆերանսին: “Ինտեգրացիա եւ զարգացում” հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն Էդուարդ Շարմազանովին փոխանցեց կոնֆերանսին մասնակցելու հրավեր: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ինտեգրացիոն քաղաքականությանը՝ հասկանալով, որ գլոբալիզացիայի […]

30 մարմնավաճառներ բերման են ենթարկվել

2006 թվականին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված ՀՀ-ում մարմնավաճառության եւ թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության մի քանի բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականացրել են կանխարգելիչ ստուգայց: Իրավապահները շրջել են Երեւանի վարչական շրջաններում, մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հայտնաբերել են երեսուն մարմնավաճառ, նրանցից քսանը Շենգավիթի բնակիչ էին. Երեւանյան լճի հարակից տարածքից բերման ենթարկեցին […]

Ե՛ս եմ ապրում Հայաստանում, ե՛ս եմ ընտրում Նախագահին /վիդեո/

ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գլենդելում բնակվող մեր որոշ հայրենակիցների հայտարարություններին:   “Բարեկամներ, իմ վերջին գրառումներից մեկում, որը վերաբերում էր Գլենդելում ապրող որոշ մեր հայրենակիցներին եւ կապված էր սույն տեսանյութում տեղ գտած անընդունելի հայտարարությունների եւ պիտակավորումների հետ, բավական էմոցիաներ է առաջացրել: Այս առումով ցանկանում եմ պարզաբանել. 1.Այսօր, ապրելով օվկիանոսից այն կողմ եւ […]

Տարոնը ծայրամասային Ջրվեժում էր /ֆոտո, վիդեո/

Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քարոզչության շրջանակներում հանդիպեց Նորք-Նորքի Ջրվեժ թաղամասի բնակիչների հետ: Քաղաքապետին այստեղ դիմավորեցին աղ ու հացով: Մարգարյանը բարևեց քաղաքացիներին, հարցրեց նրանց որպիսությունը: Ասաց, որ Երևանում կան բազմում խնդիրներ, բայց բազում խնդիրներ էլ արդեն լուծում են ստացել` քաղաքապետարանի և բնակիչների համատեղ աշխատանքի շնորհիվ: Գործող քաղաքապետը ընդգծեց, որ հատկապես շատ է կարևորում […]

Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջեւ ստեղծված տարաձայնությունների պատճառով: Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող “Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության […]

ԱԱԾ-ն հետաքրքրվել է ԱԳՆ-ի բենզինով

2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում: Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ  2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում  իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել […]

Կջրազրկվեն

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի