23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Դե որ այդքան ուժ ունեիք, փետրվարին ակտիվանայիք

“ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոսկե սարեր են խոստանում, բայց չկարողացան ավագանու կազմում ոչինչ անել: ՀԱԿ-ը “լայաղ” չարեց մասնակցել Երեւանի կառավարման գործին, հիմա ակտիվացել է: Դե որ այդքան ուժ ունեիք, փետրվարին ակտիվանայիք”: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա նշեց, որ ցանկացած իշխանություն խոցելի է, քանի որ կգտնվեն մարդիկ, ում այս կամ այն հարցը դեռ լուծված չէ: Իսկ մյուս կուսակցություններն ընդդիմադիր խաղեր են տալիս, միակ գործ անողը Տարոն Մարգարյանն է, ով զբաղված է Երեւանը շենացնելով եւ ոչ թե նստել է ձեռքերը ծալած ու հանկարծ հասկացել, որ Երեւանը զարգացման կարիք ունի:

“Ոչ ոք թող չզբաղվի բառերի մանիպուլյացիայով, իսկ եթե ոմանց համար խոսքն ու գործը իրարից անկախ գոյություն ունեն, սա արդեն ոմանց խնդիրն է”, -նշեց Եսայանը:

ՀԿԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը եւս իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը  հուսախաբ է արել  իր ընտրողներին` հրաժարվելով Երեւանի ավագանու մանդատներից: Պատասխանատվությունը մնում է ՀՀԿ-ի վրա, որը պատասխան է  տալիս  ոչ միայն արածի, այլ նաեւ չարածի համար:

Իհարկե, կարելի է հասկանալ նրանց, ովքեր առաջին անգամ են մտնում Երեւանի ավագանու ընտրությունների մրցապայաքարի մեջ: Բայց անհասկանալի են  նրանք, ովքեր արդեն մասնակցել են այս պայքարին”,-նշեց Մուրադյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ