08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում արագ ամուսնալուծվում են 1-ից 4 տարի ամուսնացածները

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր ներկայացրեց վերջին եռամսյակի հանրապետության ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը:

Նախորդ եռամսյակի համեմատ ամուսնությունների թիվը նվազել է 1,6տոկոսով:

Գրանցվել է 4591 ամուսնություն: Ամուսնալուծվել են 4668 մարդ: Արմավիրի մարզում եղել է ամուսնության դեպքերի ավելացում: Գեզարքունիքի, Տաուշի մարզերում միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ են:

ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն երբեք չեն ամուսնացել 24,6 տոկոս կանայք: Տղամարդկանց ցուցանիշը այս դեպքում առանձնապես չի զիջում: Ամուսնալուծվածների սոցիալական վիճակի կամ ամուսնալուծության պատճառների մասին վիճակագրություն չի արվում:

Հիմնականում ամուսնալուծվում են 1 ից 4 տարի ամուսնացածները: Կարինե Կույումջյանը ցավով  նշեց, որ գնալով աճում է ամուսնալուծությունների թիվը և պակասում է ամուսնությունների ցուցանիշը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ