19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարոտ, ռոմանտիկա … ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց /ֆոտո, վիդեո/

Այս պահին ՀԱԿ-ը մեկնարկում է իր հանրահավաքը, որին նախնական տեղեկատվությամբ պետք է մասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Հավաքվածները գոռում են ` ՀԱԿԿ-ի անդավաճան “բրենդ-կարգախոսը` ”Լևոն,Լևոն”:

Նախատեսված ժամից 20 րոպե ուշացումով հանրահավաքը բացեց ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա դիմեց հավաքվածներին .”Մենք կարոտել ենք Ձեր աչքերի փայլը և համոզված ենք որ դուք էլ կարոտել եք մեր հստակ ու անկեղծ խոսքին: Մենք կարծում ենք, որ ոչ թե Երևանում է ընտրվելու Երևանի քաղաքապետը, այլ Երևանում կլուծվի Հայաստանի հանրապետության խնդիրը, եթե մենք կարողանանք մյուս ընդիմադիր ուժերին միավորել մեզ հետ և Երևանը ազատագրել “Հանրապետականից”: Սիրելի ժողովուրդ, տրամադրվեք այսպես` սա համապետական նշանակության ընտրություններ են և այստեղ լուծվում է երկրի ճակատագիրը”:

 Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ նախորդ ընտրություններին “Հանրապետական” կուսակցությունը հավաքել է ընդհամենը 35 տոկոս ձայն.

”Այն էլ շանտաժի, ընտրակաշառքի և այլ` իրենց հատուկ միջոցներով: Երևանում ձայն չեն տվել իշխանություններին: Պրեզիդենտական ընտրություններին էլ ժողովուրդը ձայնը տվել է ոչ իշխանություններին: Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է:

Միակ կուսակցությունը որին հավատում է ժողովուրդը և որը միշտ պայքարել է ժողովրդի շահերի համար, դա եղել ու մնում է ՀԱԿ-ը: Ողնաշարը ամենապինդ պահածը Հայ ազգային կոնգրեսն է: Մեզ կոտրել չկա, ժողովուրդ: Հալալ է այն քաղաքական ուժերին, որոնք այսպես են մտածում և այսպես են գործելու”:

Արամ Մանուկյանը իր ելույթում ողջունեց  մնացած բոլոր ոչ իշխանական ուժերի մասնակցությունը այս ընտրություններում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ