27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

“”Հանրապետականը” սփրթնել է ՀԱԿ-ի հանրային աջակցությունից”

ՀԱԿ  մամլո խոսնակ Արման Մուսինյանը  այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում անդրադարձավ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված հարցին և նշեց, որ հանրապետականներից ոչ ոք չի պատասխանել, թե որտեղից է գոյացել Տարոն Մարգարյանի ունեցվածքը, քանի որ Տարոնը այդ նույն անձին կարող է հարց տալ` իսկապես որտեղից:

“Հանրապետականների” քարոզարշավը Արման Մուսինյանի դիտարկմամբ` “մտքից, ասելիքից զուրկ` ծաղիկի, փուչիկի քարոզչությյուն է”:

Արման Մուսինյանը նշեց որ այս  վարչախումբը ամեն բան փորձել է անել որպեսզսի այս ընտրությունները վարչական բնույթ կրեն, սակայն սխալվել են.

”Երևանցիների 57 տոկոսը Տարոն Մարգարյանին համարում է խելացի մարդ: Մարդկանց գժի տեղ են դնում, ձեռ են առնում: “Հանրապետականը” ապատեղեկատվություն է տարածում իրենց կողմից թվեր նկարած սոցիոլոգների միջոցով, իբր ՀԱԿ-ը չի ձգի մինչև 3 տոկոս քվեի: Էդ դեպքում ինչու են պայքարում 3 տոկոսանոց ուժի` ՀԱԿ-դեմ`ծեծ ու ջարդով, անբարտավանությամբ և արդեն արձանագրված այլ տարբերակներով: Նրանք ուղղակի վախեցած, սփրթնած են Կոնգրեսի հանրային աջակցությունից”: Սա, ըստ ՀԱԿԿ խոսնակի` ուրիշ բացատրություն ունենալ չի կարող:

Մուսինյանը հայտարարեց, որ իշխանության ղեկին բոլորը կարող են լինել ուժեղ, բայց իշխանությունից դուրս միայն բացառիկները: Այդ բացառիկների թվում, “իհարկե ՀԱԿԿ-ն է, իսկ “Հանրապետականը” միայն պայքարում է հանուն փողի և իրենց ձեռքում արդեն ունեցած պաշտոնների համար: Այս ընտրություններից հետո “Հանրապետականից” կմնա միայն “Հ” տառը, քանի որ այս մարդիկ պատրաստ են ցանկացած կուսակցության անդամ լինել, միայն թե փող աշխատեն”:

Արման Մուսինյանը հավելեց, որ իրենք պատրաստվում են պայքարելու. ”Մենք ձգտում ենք գրագետ դիմադրություն ցուցաբերել “Հանրապետականի” ճնշման դեմ և համոզված եղեք մայիսի 6-ին քաղաքապետի աթոռին մենք կտեսնենք ոչ իշխանական թեկնածուի: Մեր լավ աշխատանքի շնորհիվ հուսով եմ, որ դա կլինի Վահագն Խաչատրյանը”,-եզրափակեց Մուսինյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ