16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քամի էր . Հրանուշ Հակոբյանը` իր սկանդալային լուսանկարի մասին /վիդեո/

”Դուք լա՞ց եք լինում առավոտից իրիկուն… ես բարև տվեցի Ջամբարջյանին: Ամոթ է, որ դա շարունակություն ունենա: Մարդուն ձեռքս պարզեցի, քամին էր, տվեց երեսիս”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` խոսելով համացանցում հայտնված իր սկանդալային լուսանկարի մասին, որն արված է Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին, որտեղ Հրանուշ Հակոբյանը ժպտում է: Նախարարը նշեց, որ բացի այդ ինքը […]

72 հարց Ազգային ժողովի օրակարգում

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի […]

Բռնության ենթարկված լրագրողին ոստիկանություն են կանչել

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝  ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:  Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  եւ Աշոտ Պ.-ն, որոնցից […]

Հրաժեշտ տվեցին “Շեկոյին” . ինչ փոխեց ոստիկանապետը

Այսօր`ապրիլի 23-ին կեսօրն անց Գյումրիում հուղարկավորեցին Արտյոմ Կարապետյանին` “Շեկոյին”: Հիշեցնենք, նա հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հոգեհանգստի եւ հուղարկավորության  ողջ արարողությունը իր վրա է վերցրել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Որոշ լուրերի համաձայն, “Շեկոն”  պատգամավորի թիկնապահն […]

Տարոնին կանայք են սիրում.սոցհարցում

Ապրիլի 19-25-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը հարցումներ է կատարել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է հազար քաղաքացի:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը: Հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 48.3 տոկոսը պատասխանել է, որ կքվարկեր ՀՀԿ-ի, 16 տոկոսը` ԲՀԿ-ի, 7.4 տոկոսը` ”Բարեւ, Երևանի”, 4.4 տոկոսը`ՀԱԿ-ի, 4.2 տոկոսը` ՕԵԿ-ի, 2.3 […]

Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։ Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Բաթումիում

Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին: Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի:Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության, […]

Պետական նմուշի դիպլոմ` նախորդ տարիների շրջանավարտներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի /ըստ մասնագիտությունների/ ցանկը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի` ըստ մասնագիտությունների /մասնագիտացումների/ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին

Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձեւաչափի կարեւորությունն ու մեծ ներդրումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի