12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մամիկոնյաց փողոցում բնակարան է հրդեհվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր`մայիսի 22-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/1 շենքի նկուղում: Ահազանգը անմիջապես արձագանքվել է: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել՝ 15.39-ին:  Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզ չեն:

Վարչապետը ինչ ասում ա, ճիշտ ա. Գագիկ Բեգլարյան /վիդեո/

Արդյո՞ք կառավարության ծրագիրը հրաշքներ կգործի ապահով Հայաստանում՝ հարցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զարմացավ, թե ինչու են ռեալ ծրագիրը համեմատում հրաշքների հետ: “ Տարբերեք իրարից: Սա ռեալ, կոնկրետ ծրագիր է: Որ մենք հավատում ենք՝ անպայման անելու ենք, եւ ես  վստահ եմ, որ կանենք: Եվ հետո խնդրում եմ հրաշքներից մի խոսացեք”-ասաց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության […]

Թաքնված գործադիրները

 ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ծրագրի նախագծին: Նա նշեց, որ կառավարության ծրագիրն այդքան էլ վատը չէ, այնտեղ արտահայտություններ կան պրոֆեսիոնալ տնտեսագիտական բառարանից վերցրած, սակայն հարց է՝ այս համակարգում հնարավոր է իրականացնել այս ծրագիրը: Հակոբյանն ասաց, որ Հայաստանում կան մի քանի գործադիր իշխանություններ: ՛՛Դուք պատասխանատվություն […]

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու “Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները” խորագրով միջազգային համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  

ԱՄՆ-ը չի խառնվի Ռուսաստանի և Հայաստանի խնդիրներին, բայց այդ հարցում կօգնի /վիդեո/

“Գրեթե բոլոր երկրներում կան էներգետիկ անվտանգության խնդիրներ և Հայաստանն էլ բացառություն չէ և ցանկացած երկրի կառավարություն աշխատում է այս խնդիրների շուրջ, որպեսզի բազմազան հնարավորություններ ունենա` դիվերսիկացվի և կարողանա ապահովվել բնակչության պահանջարկը”,-ՀՀ- ում  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մեր կառավարությունը զգոն է էներգիային առնչվող հարցերում և ճիշտ դիրքորոշում կորդեգրի: Այսօր` լրագրողների հետ զրույցում ԱՄՆ […]

Կարմիր վարդեր Հովիկ Աբրահամյանից

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ծննդյան օրն է: Քանի որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը, նախարարն էլ գտնվում է Աժ-ում, նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարմիր վարդեր նվիրեց Պողոսյանին ու շնորհավորեց նրան: Ի դեպ, ԱԺ նախագահը աստիճանների վրա սայթաքեց: 

Պահանջում է քրեական գործ հարուցել

Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, ապօրինի մեղադրական դատական վճիռ կայացնելու, նրա նկատմամբ հանցագործությունները կոծկելու գործողությունները, որոնք ուղեկցվել են անձին ապօրինի կալանքի տակ պահելով և ինքնասպանության հասցնելով, կատարվել են բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության […]

Սաուդյան Արաբիայում մետրոյի ուղեւորներին որոշել են շոկի ենթարկել /ֆոտո/

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում պատրաստվում են զբոսաշրջիկներին շոկի ենթարկել մետրոյի կայարանով, որն ամբողջությամբ պատված կլինի ոսկով: Ճարտարապետի հավաստմամբ` դա աշխարհի ամենաշքեղ մետրոյի կայարանը կլինի, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Իրանական ծագումով բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը մտադիր է անապատային բլուրների էֆեկտ հաղորդել: Կայարանի պատերը կլինեն ոսկուց, իսկ հատակը` մարմարից: Տանիքը թափանցիկ կլինի, որպեսզի արեւը ներս թափանցի: Կայարանի տարածքում […]

Հիմա դուք օլիգա՞րխ եք. Գագիկ Բեգլարյանը դեռ չլսված պատասխան տվեց

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համաձայն չէ ընդդիմության այն տեսակետին, թե մեր երկրում օլիգարխներ կան: Ամեն դեպքում, ինքը նման երեւույթ չի նկատել:  “Իսկ օլիգարխ գիտե՞ք, թե ինչ է նշանակում: Օլիգարխը պետք է իշխանության հետ լավ լինի, որ գոյատեւի։ Համ լավ լինի, որ մի հատ էլ ճնշի՞։ Ամբողջ աշխարհում է տենց է, օլիգարխը չի կարող […]

Տիգրան Սարգսյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին /վիդեո/

Քիչ առաջ ընդմիջվեց ԱԺ նիստը: Մինչ դահլիճից հեռանալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին : Նրանք մոտ 5 րոպե եւ քիչ ավել ակտիվ զրուցում էին,  զրույցը կարծես թե ուրախ մթնոլորտում էր անցնում: “Henaran.am“-ի հարցին, թե ինչ էին այդքան երկար քննարկում վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետը մոտեցավ իրեն եւ որոշ հարցերի վերաբերյալ իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի