03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փոստանջյանը հանցագործության մասին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է`  ”ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Երեւան, Հայաստանի Հանրապետություն Շուրջ  մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել […]

Լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է՝ դատարանը քննության առավ լրագրողի դիմումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ”Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում քննության առավ ”Ազատություն” ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը: Լրագրողը դիմումում նշել էր, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դատական նիստից հետո դատական կարգադրիչների ներկայությամբ անպատիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին՝ […]

Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում

Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:  Այցելության ընթացքում պարզվեց, որ  թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ […]

Սենսացիա է սպասվում. կհրապարակվի առնվազն 20 պատգամավորի անուն /վիդեո/

”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ, ”Հակակոռուպցիոն” կենտրոնի խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը շուտով հրապարակելու է այն պատգամավորների ցուցակը, ովքեր ընդգրկված են կոռուպցիոն գործընթացներում: Այս մասին Մարգարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  Նա նշեց, որ այդ ցուցակում առնվազն քսան պատգամավորի մասին է պատմվելու: Մարգարյանը չասաց, թե որ  խմբակցություններում են ընդգրկված այդ պատգամավորները, հորդորեց սպասել: Հարցին, թե երբ կհրապարակի […]

Գյուղնախարարին “բերման” կենթարկեն

Ազգային ժողովում, այսօր, հունիսի 4-ին գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննակմանը նախարար Սերգո Կարապետյանը չկար: Փոխնախարարն ասաց՝ հյուրեր ուներ եւ պիտի ուղեկցեր պատվիրակությանը: Այս պատճառաբանությունը զայրացրեց պատգամավորներին, որոնք հրաժարվեցին  բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին: Քննարկումը հետաձգվեց մինչեւ հինգշաբթի՝ հունիսի 6-ը, բնականաբար, Սերգո Կարապետյանի մասնակցությամբ: Հիշեցնենք, երեկ քննարկմանը չէր եկել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: […]

Հայաստանի բուհերը ”Տեմպուսի” շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում […]

Ազատամարտիկները կգիշերեն Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքին: Այս անգամ նրանց պայքարը ոչ թե թշնամու դեմ է, այլ սոցիալական պայմանների : Այսօրվանից մոտ 30 ազատամարտիկ նստացույց է հայտարարում Ազատության հրապարակում: Ասացին՝ պատրաստվում են այստեղ գիշերել, մնալու են այնքան, մինչեւ ՛՛իրենց լսող լինի՛՛:  Օրեր առաջ ազատամարտիկները նամակ են ուղարկել կառավարությանը, սակայն այն այդպես էլ արձագանքի չի արժանացել: […]

ՕԵԿ պատգամավորը նախարարին՝ ուզենք, չուզենք դուք եք

Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես  Մարգարյանը հարց ուղղեց: Մինչ հարց ուղղելը նա դիմելով նախարարին՝ ասաց. “Ուզենք, թե չուզենք, դուք եք ղեկավարում այս ոլորտը”: Նախարարը եւ քննարկման մասնակիցները չկարողացան զսպել ծիծաղը: Իրավիճակը  փորձեց հարթել Հովհաննես Մարգարյանը : “Բավականին հարուստ լեզու է մեր լեզուն… […]

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում

 Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում ”D” կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։ ”D” կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող ”B” կամ ”C” կարգի վկայական ունեցող վարորդների համար ”Երևանի ավտոբուս” փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն […]

Գույք մանկապարտեզներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ 2013 թվականի՝ մանկապարտեզները նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի