03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անչելոտտին այս շաբաթ կգլխավորի “Ռեալ”-ը

Ֆրանսիական “Պարի Սեն Ժերմեն” ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին արդեն ձեռք է բերել ակումբից հեռանալու բոլոր պայմանավորվածությունները: Կողմներն արդեն պայմանավորվել են խզել պայմանագիրը: Այսպիսով, իտալացի մարզիչը ազատ է և կարող է անցնել աշխատանքի “Ռեալ”-ում: Մարզիչն իսպանական թիմի հետ այս շաբաթ պայմանագիր կկնքի: Անձամբ Անչելոտտին, սակայն, այս թեմայով դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տալիս:

Շարունակվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա /ֆոտո/

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի […]

ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

Հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց […]

Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի <Ա>-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան  տեղեկանք, իսկ հետագայում […]

“Первые цветочки”. Յուրի Վարդանյանն ազատվեց

Այսօր նախքան կառավարության օրակարգի ձևավորելը սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդրեց մեկ լրացուցիչ հարց ավելացնել օրակագում, որի համաձայն` աշխատանքից ազատվեց նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:  Նախարարը նշեց, որ Վահե Էլոյանը սեփական դիմումով է աշխատանքից ազատվել, և կշարունակի աշխատել նախարարությունում, սակայն ոչ որպես աշխատակազմի ղեկավար: Նկատենք, որ Էլոյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2009թ.-ից, […]

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկի, ով կասկածվում է Մոսկվայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` կասկածյալի անունը Յուլայ Դավլաթբաև է: Անվտանգության ծառայության ՌԻԱ նովոստիի աղբյուրը հայտնել է, որ գրոհայինների դեմ գործողությունները տեղի են ունեցել Մոսկվայի արվարձաններում: Աղբյուրի փոխանցմամբ` Դավլաթբաևի խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում: Ահաբեկիչը մանրակրկիտ […]

Մինչեւ դահլիճ մտնելը վատացավ. Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո, լրացված/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննության ընթացքում այսօր` հունիսի 6-ին դատարանը պիտի  շարունակեր լսել վկաներին: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նա այս պահին բուժզննություն է անցնում եւ 15-20 […]

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա. կհատկացվի 6 միլիարդ դրամ

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ նախկին 35 հազար դրամի փոխարեն նզագայուն ախատավարձը կլինի 45 հազար դրամ:  Վարչապետը նշեց, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է 30%-ով, ինչը շոշափելի փոփոխություն կլինի: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ մինչև 2017 թվականը պետք է ապահովել նվազագույն աշխատավարձի կրկնապատկում: Ներկայումս […]

Եթե անհրաժեշտ է իմ միջամտությունը, ասեք. Տիգրան Սարգսյանը հորդորեց տեղեկացնել ասիական բանկին

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին: Վարչապետը դիմելով ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին ասաց. ՛՛Ձեր նախարարությունը բացահայտել է լրջագույն խնդիրներ, որ կան, ունենք նաև ֆինանսական պարտականություններ, որ առաջանում են այդ խնդիրների առնչութմաբ՛՛: Վարչապետը հանձնարարեց տրանսպորտի և կապի, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին բանակցություններ սկսել ասիական […]

Սուրեն Խաչատրյանի փեսան սպառնացել է Քոչարյանին

Բժիշկ —տրավմոտոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաև Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի։ երեվի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամոսուդ անող։ Գրել է, որ գլուխս, ոնց որ ցավում է։ Բայց ինչքան հասկացա ինքը գլխի մասնագետ չէ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է տեղեկացնում ֆեյսբուքյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի