“Կամ քեզնից տղամարդ կսարքեմ կամ կսպանեմ” . պնդում է` հրամանատարը սպանել է զինվորին 100 դոլարի համար /վիդեո/
Արդեն 12 տարի Արայիկ Ավետիսյանի մայրը պայքարում է՝ որդու մահվան իրական պատճառը հաստատելու համար: Արայիկը մահացել է պաշտոնական վարկածով ծառայակցի կողմից՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից:
“10 օրով արձակուրդից վերադարձի 2-րդ օրը Վայքի զորամասի 3-րդ գումարտակի շտաբի պետի սենյակում տղայիս սպանել են”,-Henaran.am-ին պատմեց Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը` հավելելով, որ դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ առկա է, որ Արայիկի գլխի վրա բացի կրակոցի պատճառած վնասվածքից եղել է նաև երկու այլ վնասվածք. “Այդ վնասվածքները նա ստացել է բութ, կոշտ և սահմանափակ մակերես ունեցող առարկայի հարվածից”:
Քննության ընթացքում ականատես` վկայի ցուցմունքում նշված է եղել.”Սպանությունը կատարել է գումարտակի հրամանատարը՝ Մհեր Ստեփանյանը, արձակուրդից պահանջված 100 դոլարը մասնակի բերելու համար”:
Զինվորի մայրը պնդում է, որ նա ծառայողական դիրքի չարաշահման համար 2 անգամ դտապարտվել է և այժմ իրավունք չունի աշխատելու բանակում:
Արայիկի մայրը մատնանշեց այն հանգամանքը, որ իր տղան զորակոչվել է բանակ հանալսարանի աստվածաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո, ունեցել է հանգիստ բնավորություն, որը դուր չի եկել գումարտակի հրամանատարին: Նա Արայիկին ասել էր.”Կամ քեզնից տղամարդ կսարքեմ, կամ կսպանեմ քեզ”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: