Վարդան Սեդրակյանը 3 միլիոն “ղումարի” պարտքը փակելու համա՞ր է մահափորձ կազմակերպել
Մահափո՞րձ թե պարզապես կրակոցի միջոցով վախեցնելու միտում: Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի օգնական և ընկեր Կարո Եղնուկյանի կարծիքով իրականում մահափորձ է եղել ՝ սպանության ցանկությամբ:
“Որտեղից այդպիսի թյուր տեսակետ, որ մարդու կրծքավանդակին կրակում են վախեցնելու միտումով, այդպես կարող ես ասել եթե կրակում են մարդու ուսին կամ ոտքին: Ես ձեզ նույնիսկ դեպք պատմեմ, որ մարդու ոտքին կրակել ու կպել են վեննային՝ սրանից մի 10 տարի առաջ ոտքի կրակոցից մարդը մահացավ, երբ նույնիսկ շտապ օգնությունը դեռ տեղ չէր հասել”,-ասաց Կարո Եղնուկյանը:
Նրա կարծիքով` այս պատմության մեջ Վարդան Սեդրակյանը պարզապես մեկ օղակ է.”Ես հայտարարեցի, որ նա 3 միլոն դոլարի ղումար է խաղացել, ճիշտ է հետո Սիրունյան փաստաբանական գրասենյակը հերքեց դա ասելով, որ ես Սեդրակյանին ղումարբազ եմ ասել, ղումարբազ կամ ղումար խաղալը 2 տարբեր բաներ են, երբ դուք 100 լիտր օղի եք խմում, դա չի նշանակում, որ դուք ալկաշ եք, ես դա չեմ ասել ”:
Կարո Եղնուկյանը կարծում է, որ այս փաստերը հարկավոր է հաշվի առնել:Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ արվել է զուտ քաղաքական նկատառումներով.”Նախագահական պայքարի ժամանակ 2 թեկնածու կային, որոնք քարոզում էին ժողովրդի մեջ, որպիսի վախը վերանա,մեկը՝ Հայրիկյանն էր, մյուսը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, այս 2 թեկնածուները աչալուրջ ձևով փորձում էին հանել ժողովրդին իրենց հիասթափված վիճակից և վախը հանել: Երբ որ դու հաջողություն ես ունենում դրա մեջ, իսկ Հայրիկյանին դա հաջողվում էր, և որպիսի վախը նորից մտցնեին ժողովրդի մեջ` պետք է պատժեին քարոզչին”:
Կարո Եղնուկյանի դիտարկմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը չընտրվեց, քանի որ Հայրիկյանը ավելի հարմար էր:
Ի սկզբանե Պարույր Հայրիկյանի համար պարզ է եղել այս հաղորդագրության բուն բովանդակությունը: