Բողոքի ակցիան շարունակվում է

168.am
168.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։ […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»։ Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։ Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ։ Նույնիսկ թշնամին […]
Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված […]
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանականներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ հարաբերությունների մասին, որոնք ունեն […]
Հայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Երիտասարդները Կոմիտասի պողոտայում փողոց են փակել։ «Պայքա՜ր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներում մի խումբ երտասարդներ կանգնեցել են հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։ Ավտոբուսների վարորդները հունից դուրս եկան, վեճի բռնվեցին փողոց փակած երիտասարդների հետ, բայց՝ ապարդյուն. փողոցը շարունակում է փակ մնալ:
Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա […]