30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խնդրում եմ, հասկացեք, սա սովորական կռիվ-կռիվ չէ. Մարգարիտ Եսայան

 ՀՀԿ ՀՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Խնդրում եմ, հասկացեք, սա սովորական կռիվ-կռիվ չէ․․.
 
Սա շատ ավելի վտանգավոր խաղ է․․.
Մենք մաս-մաս բաժանելու հայրենիք չունենք, մենք օտարի ոտքի տակ փռելու հայրենիք չունենք․․.
Վերջում, այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն , ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 2008-ին,, այո, սա է իրականությունը, բայց մնացյալը այլ ժանրից է եւ այլ շահեր են, կրկնում եմ, դուք հրապարակ չգնացիք, որ Նիկոլը դառնա վարչապետ․․․
 
Խնդրում եմ, ուշադիր եղեք․․․մենք այլոց շահերի համար բաժան-բաժան անելու հայրենիք չունենք․․․>
2018-ի մայիսի 1—ելույթս, որը հրապարակը ընդունեց սուլոցներով․․․Վերեւի մասը հատուկ առանձնացրի․․․
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում եւ Սփյուռքում:
Ուզում եմ դիմել բոլորիդ, ուզում եմ խոսել հավատի եւ վստահության, սիրո եւ դավաճանության, լույսի եւ խավարի,ազնիվի եւ շողոքորթի մասին,ուզում եմ դիմել բոլորիդ․․.Հիրավի պատմական եւ վտանգավոր իրականություն է սա, հիրավի , հայտնվել ենք մի մեծ փոսի առաջ եւ մեզնից յուրաքանչյուրից է կախված՝ կցատկենք այդ փոսի վրայով եւ բարեհաջող ափ դուրս կգանք, թե՝ կգլորվենք անդունդը եւ այլեւս անհնարին կլինի վեր բարձրանալը․․.Հիրավի, մենք այսօր հայտնվել ենք միայն մեզ հատուկ նուրբ, միամտորեն պարզ եւ վտանգավորության աստիճան խոցելի եւ քաղցկեղածին վիճակում։ Ուստի, պահը կարեւոր է, մետաստազները վաղուց էին մեզ խեղդում եւ մենք չէինք ուզում դա տեսնել, մենք հայավարի ինքնավստահ եղանք եւ մանկան պես պարզամիտ․․.Ու այս պահը ահա, եկավ․․․հա, ճիշտ են որոշ կարծիքներ, որ այսօր ժողովրդավարության սանդղակներում մեր երկրը թռել է շատ բարձր, բարձր է թռել, քանզի մեր իշխանությունը, ժողովուրդը , ուժային կառույցներն այս անհասկանալի եւ մեզ համար բացառիկ պահին մնացին պրոֆեսիոնալիզիմի սահմաններում, իրենց պարտականությունները, եթե կատարեցին, կատարեցին գրագետ եւ անվնաս ժողովրդի համար, եթե չկատարեցին, ապագայում կպարզվի, թե ինչու չկատարեցին․․բայց հիմա սրա ժամանակը չէ․.․
Սիրելիներս, այս օրերին սնդիկի սյունը աննախադեպ ուժով ճնշեց բոլորիս՝ իշխանությանն ու ընդդիմությանը, ժողովրդին , բոլորիս․․․
Հասարակության այն հատվածը, որ հիմա կանգնած է հրապարակում եւ փողոցներում, պահանջ ունի, ասելիք ունի եւ մենք պարտավոր ենք լսել նրան, պարտավոր ենք ականջալուր լինել, քանի որ բոլորս նույն նավի մեջ ենք եւ ծով չունենալով անգամ լողում ենք մեզ համար դեռեւս անհայտ ջրերում։ Նավավարի սթափ ընկալումները միայն կարող են մեզ ափ հանել, ասում եմ՝ սթափ, քանի-որ համոզված եմ , իրեն նավավար կարգածը ինքն էլ դեռ չի պատկերացնում, թե ինչի մեջ է ինքը խրվել եւ ուր է քաշում մեր ամբողջ պետությունը.․․Հուսամ՝ չի պատկերացնում․․. իսկ եթե գիտի եւ միտումնավոր է մեզ քշում դեպի ծանծաղուտ, դաժան է լինելու պատիժը․․․
Ասում եք սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է․․․Չգիտեմ․․․
Ի՞նչ սեր, երբ դա միայն յուրայիններին է վերաբերում, իսկ ով իրենց հետ չէ, վատն է, մերժված է, ավելին չասեմ, պատկերացնում եմ, թե հրապարակում հավաքվածները հիմա ինչ են արձագանքում․ եւ հետո ֆեյսբուքներում ոնց են հռհռալու եւ հայհոյելու․․.
 
Ներում եմ բոլորիդ, քանզի չգիտեք, թե ինչ եք անում․․
Սիրելիներս, մենք կանգնած ենք ջրբաժանի առաջ ․․․․Կամ կկործանվենք, կամ՝ ողջամտությունը կհաղթի․․․
Հարցնում եմ բոլորիդ, հրապարակում հավաքվածներիդ՝ դուք տեսնո՞ւմ եք այս թեկնածուին, վարչապետի պաշտոնում․․.գիտե՞ք նա ո՞ւր է տանելու ձեզ․․.
Ինձ համար հարցականները անթիվ են․․.
Հա, սիրուն խոսքեր են ասվում․․.Բայց դրանք կարող են մնալ լոկ խոսքեր, եթե դրանց տակ չկա իրականության լրջմիտ ընկալում, իրականության ճիշտ գնահատում, չկան ռեալ քայլեր․․․
Դուք հենց ա՞յս անձին էիք տեսնում վարչապետ, երբ հավաքվեցիք եւ մեզ մերժեցիք․․․
Չգիտեմ․․․
 
Ես հիմա ոչ մի կոչ չեմ անելու, իմ խոսքը խնդրանք է, եթե կուզեք՝ շատ մեծ խնդրանք․․.
ՍԹԱՓ ՆԱՅԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ,ՍԹԱՓ ՆԱՅԵԼ, ԹԵ, ՈՎՔԵՐ ԵՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ,ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ, ՆԱՅԵԼ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ԵՒ ՏԵՍՆԵԼ ԱՆԳԱՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ․․․
Չեմ խոսելու Արցախի, սահմանների եւ խաղաղության մասին, բայց մեկ բան վստահաբար կասեմ՝ լրջացեք, լրջացեք․․․
Խոսքս ուղղում եմ բոլոր ջահելներին ու ահելներին, իմ ուսանողներին․․․Բոլորին․․.
Դուք ճիշտ եք, գուցե բավարար չէինք աշխատում, չէինք լսում ձեր ձայնը, ոչ միշտ էինք ձեր կողքին, այո, սխալներ եղան, գուցե բավարար սրտացավ , արդար եւ ճիշտ չէինք․․.
Նաեւ դա ձեզ փողոց դուրս բերեց․․Դուք դուրս եկաք փողոց եւ ստացաք ձեր ուզածը, դուք մեզ մերժեցիք, դուք ուզում էիք փոփոխություն եւ ստացաք այն․․.
 
Ուզում եմ նորից կրկնել հարցս՝ դուք մի՞թե փողոց դուրս եկաք, որ այս մարդը դառնա վարչապետ․․․Նայեք, հիշեք, հասկացեք, մի՞թե դուք հենց սրա համար փողոց դուրս եկաք․․․
Ես ձեր մասին շատ ավելի լավ կարծիքի եմ․․․
Ուրեմն, սիրելի երիտասարդներ, մարդիկ, հայեր, հարեւաններ, հարազատներ, ուշադիր եղեք, թույլ մի տվեք, որ ձեր պայծառ մղումները դարձնեն աթոռակռիվ, թույլ մի տվեք, որ ձեր պայծառ սպասելիքները դարձնեն ընդհամենը աթոռի համար կռիվ․․․
Խնդրում եմ, նայեք սթափ, այս օրերին շատերիդ հետ եմ հանդիպել, գրել եմ շատերիդ, դուք եք ինձ գրել․․Իմ ուսանողներ, երեխեք ջան, խոսել ենք, դուք ինձ եք լսել, ես՝ ձեզ, դուք գիտեք, որ երբեք ձեզ չեմ խաբել․․
Խնդրում եմ, հասկացեք, սա սովորական կռիվ-կռիվ չէ․․
Սա շատ ավելի վտանգավոր խաղ է․․
Մենք մաս-մաս բաժանելու հայրենիք չունենք, մենք օտարի ոտքի տակ փռելու հայրենիք չունենք․․.
Վերջում, այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն , ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 2008-ին, այո, սա է իրականությունը, բայց մնացյալը այլ ժանրից է եւ այլ շահեր են, կրկնում եմ, դուք հրապարակ չգնացիք, որ Նիկոլը դառնա վարչապետ․․․
Խնդրում եմ, ուշադիր եղեք․․․մենք այլոց շահերի համար բաժան-բաժան անելու հայրենիք չունենք․․․
Շնորհակալություն․․.
 
Հ․Գ․ Հետո իմ աշխատասենյակում հոնգուր-հոնգուր լաց եղա…»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ