27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի 1-ին հարկի մուտքի մոտ, պետք է մուտք գործենք շենքի առաջին հարկ»․ փոխնախարար

«Որոնողափրկարարական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, այժմ էլ ընթանում են, նաև հովացման որոշակի աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր առավոտյան 10։00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ժամը 10։00-ի դրությամբ կա 2 անհետ կորած քաղաքացի, սակայն 16 զոհված քաղաքացիներից 1-ի ինքնությունը չի պարզվել, ուստի հնարավոր […]

ՀՀԿ ԵԿ ողջ թիմը իր խորին ցավակցությունն է հայտնում ողբերգության զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին

ՀՀԿ ԵԿ ողջ թիմը իր խորին ցավակցությունն է հայտնում ողբերգության զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։  

Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»

«Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, թերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից թերթին հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա և քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, […]

«Սուրմալու»-ի դեպքով արդեն կա մեղադրյալ.«Հրապարակ»

Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները: Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 […]

Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ. «Հրապարակ»

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ: Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն […]

Հայաստանում սուգ է

Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված են սգո օրեր՝  ի հիշատակ  օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։ ԱԻն հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հաջորդած հրդեhի ու փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ […]

Քանի չկա օրակարգ և կատարողներ` ամեն ինչ անիմաստ է. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ցանկացած աղետի դեմ դիմակայում է համակարգ։ Ոչ մեկ անձ, ոչ մեկ նախարար, ոչ անձնվիրաբար կռիվ տվող զինվոր, կամ հրշեջ։   Մենք պետք է համակարգ կառուցենք, որը կազմված է կրթված ու ինքնապաշտպանական բնազ ունեցող ժողովրդից և իրեն օգնող պետական համակարգից։ Երբ կլինի հստակ ծրագիր, ապագայի […]

Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ, որի նպատակներից մեկն է կանխարգել աշնանը սպասվող ընդդիմության ընդվզումները և մարդաշատ հավաքները: Բայց ես ավելի քան վստահ […]

«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի

Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:   «Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի