«Սուրմալու»-ի դեպքով արդեն կա մեղադրյալ.«Հրապարակ»
Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:
Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 թ., ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը և ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։