Ալիևի հրամանագրում փաստացի ոտնձգություն է կատարվում ՀՀ տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանին առնչվող կարևոր իրադարձությունների մասին։ «Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ցամաքային զորքերում ավարտվել է դիպուկահարների պատրաստման դասընթացը։ Մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այս տարի կավելացվեն պետական […]





































