19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը:

Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ:

Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն:

Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին:

Հ.Գ. 1– Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը:

Հ.Գ.2– Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցը Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն:

Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում:

Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ