06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Լիվերպուլը” հրաժարվել է Մխիթարյանից

Ըստ ИТАР-ТАСC-ի` Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական”Լիվերպուլ” վերջին պահին չի կայացել: Կայքը հղում է անում իր աղբյուրներին և հայտնում, որ ”Լիվերպուլն” արդեն վճարել է ”Շախտյորին” նախկինում խոստացված 22 միլիոն դոլարը, սակայն խնդիրնեը ծագել են ոչ թե գումարի պատճառով: Անգլիական ակումբին չի գոհացնում այն, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն կեսն է պատկանում […]

Գերմանիան դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրելուն

Նախօրեին կայացած ԵՄ դիվանագետների նիստին Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու նպատակով տարվող բանակցությունների հաջորդ փուլին, գրում է “Утро.ru”-ն: Դիվանագետի կարծիքով` ցույցերը ցրելու նպատակով կիրառված իշխանությունների խիստ քայլերը հավանության չեն արաժանացել ԵՄ ղեկավարների կողմից, այդ պատճառով էլ դեռեւս իմաստ չկա անցնել բանակցությունների հաջորդ փուլին: Զանգվածային ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013-ի մայիսի 31-ին […]

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

Այսօր ՀՀ ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. ”Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում […]

Երեք հազար դոլար է պահանջել “Զվարթնոցում” աշխատանքի տեղավորելու համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը: Հայկ Վարդանյանը քաղաքացի “Ա”-ին,  ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի “Զվարթնոց” օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում  իբր  աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար  գումար: ՀՀ ԱԱԾ Քննչական […]

Երեւանի քաղաքապետի հյուրը Գլենդելի քաղաքապետն էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը. “Վստահ եմ, Երեւանը եւ Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ […]

Մահացել է ականավոր պատմաբանը

Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորած՝ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը: Էդիկ Զոհրաբյանը ծնվել է 1939 թ-ի մայիսի 5-ին ՀՀ Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում` […]

”Ոնց որ Երրորդ մասի փողոցում ենք ու մայթեզրերում պպզած ”ասիչներ” կան”

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը տարօրինակ են համարում դեռ 2008թ-ին ընդունված Երևանի համայնքի մասին օրենքը, որով ասվում է, որ ամռանը ավագանին նիստեր չի անում, այսինքն` հանգստանում է: ”Սա աննորմալ է, օրենսդիրի պարագայում նորմալ է, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները լուծելուն ուղղված մարմինը չի կարող նման աշխատաոճ ունենալ: Ամեն ինչ այնպես […]

Աշոտյանի տրամադրությունը լավ է, երբ դիմորդներն ու ծնողներն են լավ /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր  “Հայոց պատմություն” առարկայի միասնական  քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաեւ հանդիպել ծնողներին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ընդգծել է, որ այսօր ավարտվում է […]

Ֆրանսիական համալսարանի տեղեկատուի շնորհանդեսը հյուրաշատ էր

Այսօր Երեւանի “Ռոյալ Թուլիփ”  հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) “Շրջանավարտների տեղեկատուի” շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ժան-Մուլեն Լիոնի 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Հայկական բարեգորական ընդհանուր միության […]

Ծառուկյանը չի օգնում, անունն էլ խանգարում է /վիդեո/

1999-ին բացված  Աբովյանի “Նարեկ” ծերանոցը  այսօր օգնության կարիք ունի։ “Սաթենիկ” բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, “Նարեկ” ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը եւ ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը սակայն այսօր չդժգոհեցին:Լրագրողների հետ հանդիպման նպատակը   մեկն էր` հանրությանը տեղեկացնել, որ նման ծերանոց կա: Այստեղ 36 տարեց մարդ է ապրում եւ այժմ հովանավոր են փնտրում: “2003-ին Ծառուկյանի օգնությամբ ծերերին տեղափոխեցինք Աբովյանի հիվանդանոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի