18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ լուռ ԲՀԿ-ն մեկեն կենդանացավ. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու եւ Հրաչ Հարությունյանին “ծաղկավոր” խալաթ հագցնելու գործընթացների առումով ԲՀԿ-ն լուռ էր. որեւէ խմբակային հայտարարություն, անգամ ընդգծված անձնական տեսակետ, ինչպես հատուկ  է իրենց,  չէր հնչեցվում:

Վերջին օրերին ԲՀԿ-ն մեկեն կենդանություն է առել ու պայքար է սկսել տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Ինչպե՞ս եք մոտենում ուղեվարձի թանկացմանը՝ թերթը հարցրեց  ԲՀԿ ներկայացուցիչ Մելիք Մանուկյանին: “Վատ, շատ վատ, ո՞նց կարող եմ լավ մոտիկանալ ես նման բանին”: Ի՞նչ եք պատրաստվում անել: “Սեպտեմբերին մենք մեր կարծիքը կասենք, ճանապարհ կգտնենք”: Սեպտեմբերին “ով սաղ-ով մեռած”՝ էսօր է պետք սոցիալական բունտ անել, մասնակցել: Բայց, փաստորեն, դուք դե՞մ եք ՀՀԿ-ին:

Շշերի Մելոն հասկացավ, որ “էն չի ասել”, արագ կողմնորոշվեց. “Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս”: Ասում են` ԲՀԿ գործարարներն աշնանը դուրս են գալու ԲՀԿ-ից: “Գլուխները պատովն են տվել”,- շշեց Շշերի Մելոն:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ