Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան /ֆոտո/
Հուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին: Նույն օրը կայացավ Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Վան Յիի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարեւոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ […]





































