19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանին հաջողվեց թշնամանալ թե՛ արաբների, թե՛ հրեաների հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` “հաջողեցնելով” իր դեմ միավորել արաբներին եւ հրեաներին:   Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին եւ Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաեւ վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ […]

Նորածին արքայազնին ներկայացրել են հանրությանը /ֆոտո/

Քեմբրիջյան դուքսը եւ դքսուհին նորածին երեխայի հետ հայտնվել են Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցի մուտքի մոտ եւ նորածին թագաժառանգին ներկայացրել լրագրողներին եւ հանրությանը:  Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ դա յուրօրինակ պահ է իր կյանքում: Արքայազն Ուիլյամը նշել է, որ իրենք դեռեւս չեն որոշել` ինչպես են անվանելու փոքրիկին: Երիտասարդ ծնողները հանգստացած եւ երջանիկ տեսք են ունեցել եւ […]

Չեք պատկերացնի ինչ սթրեսներ եմ ունեցել այս 3 օրերին. Հրապարակ

Վարորդներից մեկը երեկ թերթի թղթակցին ասել է. ”Չեք պատկերացնի ինչ սթրեսներ եմ ունեցել այս 3 օրերին, բայց վարորդն էլ մարդ ա, չէ՞, հետո՞ ինչ, որ մարշրուտնի ենք քշում, ինքն էլ ունի կին, երեխաներ, որ ամեն օր օգտվում են տրանսպորտից”։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ հիասթափվել է երկրից էլ, իշխանություններից էլ և արդեն 3 ամիս […]

ԲՀԿ-ը բոյկոտում է, Կարամելի Հարութը … Հրապարակ

Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, երեկ թերթի լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է: Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ […]

Մոսկվան վախենում է միգրանտներից. Ազգ

Մոսկվայում բնակվող “Ազգ” թերթի թղթակից, գործընկեր Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ գրել էր, որ ռուսաստանցիները, հատկապես մոսկվացիները, սարսափելի հոգնած են իրենց հայրենիքները, այդ թվումՙ Հայաստանը, լքած միգրանտներից: Ռուբեն Հայրապետյանն իհարկե իրավացի է. նախ, քանի որ բաժանում է ռուսաստանցիներին մոսկվացիներից, ապա նաեւ այն հարցում, որ նրանք երկուսն էլ սարսափելի հոգնել են Մոսկվայում կամ Ռուսաստանում բնակություն հաստատած միգրանտներից: […]

Պատգամավորները այլեւս չեն “թռնի”. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր “Օսվենցիմի գազային կամերայի”. օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից: Աշնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներն այլեւս չեն “թռչի”: Այս օրերին “դահլիճի սառեցման համակարգն ենք սարքում”,- տեղեկացրեց ԱԺ թերթի աղբյուրը: “Նախկինը շատ հին էր` սովետական, 50 թվի: Չէր համապատասխանում արդիական […]

Լարվա՞ծ են Կճոյանի եւ կաթողիկոսի հարաբերությունները. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից   տեր  Հակոբ քահանա Խաչատրյանին “Արարատ” միության նախագահի պաշտոնից ազատելու արմատներն ավելի հեռուն են տանում՝ բացահայտելով նոր իրողություններ: Թատերագիր Լեւոն Մութաֆյանը թերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում Կճոյանը տեր  Հակոբ քահանա Խաչատրյանին աշխատանքից ազատել է ոչ տեր Հակոբի եւ տեր Շահեի միջեւ տեղի ունեցած […]

Այս տարվա “Միսս Աշխարհ” մրցույթին բիկինիներ չեն լինի

Ինդոնեզիայում այս տարվա սեպտեմբերին կկայանա “Միսս Աշխարհ 2013” գեղեցկության մրցույթը, որին կմասնակցի 137 գեղեցկուհի: Այս անգամ գեղեցկուհիները բիկինիներով բեմ չեն բարձրանա, որպեսզի չհրահրեն պահպանողական մուսուլմանական երկրներին: Հարկ է նշել, որ նախորդ տարի երգչուհի Լեդի Գագան ստիպված էր չեղյալ հայտարարել Ինդոնեզիայում կայանալիք իր համերգը, քանի որ պահպանողական բնակչությունը բողոքի ալիք էր բարձրացրել` իմանալով, որ երգչուհին պատրաստվում […]

Հրատապ. հայկական սպանդ Սիրիայում. մահացածների տվյալները ճշտվում են

Այսօր ժամը երեքին զինյալ խմբավորութմների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա գնդակոծվել են Հալեպից Բեյրութ ուղեւորվող 2 ավտոբուսները, որոնց մեջ եղել են մեծ թվով հալեպահայեր: Կան զոհեր եւ վիրավորներ: Henaran.am -ին հաղորդում են ԱԳՆ-ից: Մահացածների տվյալները ճշտվում են: 

Խոշոր ավտովթար . զոհեր եւ վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին: Տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գրեթե կիսվել է, իսկ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի