12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանն ու Ղազինյանը հիշեցին անցյալն ու լեզվակռվի անցան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը: ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրվել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:

Երբ ամբիոնի մոտ պատգամավորների հարցերին սկսեց պատասխանել Ղազինյանը, Փաշինյանը հնչեցրեց հետևյալ նախաբանը: ՛՛Կարծես թե ԱԺ-ն այս հարցում խախտել է Սահմանադրությունը,  քանի որ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ այս ընտրությունները պետք է կայանային պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, բայց պաշտոնը թափուր է արդեն մի քանի տարի: Այսքան ժամանակ հարցը գտնվում է օրակարգում, բայց էլի տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ՛՛: 

Շարունակելով Փաշինյաննն ասաց. ՛՛Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում իրավական համակարգը հասարակության կարծիքով և նաև իմ կարծիքով ամենակոռումպացված համակարգն է, և պետք է խոստովանել, որ ինչքան էլ Դուք պաշտոններ չեք զբաղեցրել կարծես թե դատական համակարգում, բայց Դուք այդ համակարգի շատ առանցքային ներկայացուցիչն եք.

“Դուք 1996թ-ից ղեկավարում եք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և էլի հանրայնի ընկալման տեսակետից դա ամենակոռումպացված օղակներից մեկն է Հայաստանում: Չնայած, ճիշտ հասկացեք, դա չի նշանակում, որ այնտեղից արժանի շրջանավարտներ դուրս չեն եկել…: Խոսքը նրանց չի վերաբերում. երբ որ մարդիկ մտնում են թեզ պաշպանելու, առաջին հետևյալ հարցն են նրանց տալիս, ՛՛Ձեր տերն ո՞վ է՛՛:

Այսինքն տպավորություն է ստեղծվում, որ գործում է մի համակարգ, Ձեր ղեկավարած կառույցում, որտեղ էսպես ասած ՛՛տերովին տեր է տարել, իսկ անտերին… Արդեն իսկ հասկանում եք թե ով՛՛: Վերջապես Փաշինյանը հնչեցրեց հարցը.

՛՛Իմ հարցը հետևյալն է.  օրինակ, մարտի մեկի քննչական գործի ղեկավարը Ձեր ուսանող է եղել և բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ քննիչներ Ձեր ուսանողներն են եղել և Դուք, ընդհանրապես, պատասխանատվություն զգո՞ւմ եք այսօրվա իրավիճակի համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ Հայաստանում կա փակ շղթա, այսպես ասած հարուստ հայրիկների զավակները ընդունվում են իրավաբանական ֆակուլտետ, հետո դառնում քննիչ, դատավոր, դատախազ և արդյունքում ինչպես ասացի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ դատական համակարգը, որի ակունքներում 96 թ-ից դուք կանգնած եք ամենակոռումպացվածն է ՀՀ-ում՛՛:

 Ի պատասխան Ղազինյանն ասաց. ”Նույն Փաշինյանին կամ նրա թերթին հեշտ է մարդկանց մեղադրել, բայց շատ ավելի հեշտ է խոսել Ձեր թերթի հրապարակումներից, որոնց ետևում մարդիկ են կանգնած, սակայն այսօր Դուք տեղեկացված չեք իրավաբանական ֆակուլտետի վիճակից, տեղեկացված չեք այն օրից հետո, երբ Ձեզ դուրս թողեցին համալսարանից: Նման հայտարարություններ անելուց առաջ պետք է տեղյակ լինել, չի կարելի օգտագործել նման ամբիոնները և վարկաբեկել մարդկանց: Մենք կադրեր ենք պատրաստում, որոնք պատրաստ ենք ծառայել հանրությանը: Գիտելիք ունեցող ուսանողը երեբք որևէ խոչընդոտի չի հանդիպել և չի հանդիպի”:

Հակադարձելով Ղազինյանին` Ն. Փաշինյանը պահանջեց իր ղեկավարած թերթի մասիn խոսել փաստերով , չնայած համոզված է, որ Գ. Ղազինյանը չի կարող փաստեր բերել, քանի որ դրանք ըստ էոuթյան չկան: Իսկ Փշինյանը փաստեր ունի. ”ՀՀ քաղաքացի Հարություն Այվազյանը մտել է Ձեր ասած առաջին հարցը որ իրեն տվել ենք, եղել է` ով է քո տերը և նա արտագաղթել է: Ես դեմ եմ քվեարկելու, բայց դե գիտեմ, որ մեծ հաջողությամբ ընտրվելու եք”:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ