05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կրակել են Սուրիկ Խաչատրյանի տղան եւ թիկնապահը. վերջինիս զանգել է Ավետիք Բուդաղյանը /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը:

Հիշեցնենք, որ վերջիներս մեղադրվում էին հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ: Վիրավորվել էր նաեւ հրամանատար Արտակ Բուդաղյանը:

Քննչական ծառայության պետը նախ ցավակցեց Բուդաղյաններին կորստի համար եւ անդրադարձավ հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքին: Գործով առգրավվել է երկու ինքնաշեն ավտոմատ, որից մեկը պատկանում էր Արտակ Բուդաղյանին, մյուսը` Սուրիկ Խաչատրյանին:

Դեպքի վայրում օգտագործվել է երեք զենք, որից մեկը Տիգրան Խաչատրյանի մոտ: Նրա զենքից կրակվել է վեց գնդակ, Զարզանդ Նիկողոսյանի զենքից՝ հինգ գնդակ, Արտակ Բուդաղյանի զենքից՝ երկու գնդակ:

Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն զենքից այդ օրը չի կրակվել: “Միայն ինքնաշեն զենքը պահելը մարդուն քրեական պատասխանատվության չի ենթարկվում”,-ասաց քննչական ծառայության պետը:

Ինչ վերաբերում է նրան, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյաններին կրակել են թիկունքից, ապա դա իրականությանը չի համապատախանում: “ Բուղաղյանների մարմինների վրա մարմնական վնասվածքները պատճառվել են Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի  մոտ եղած զենքերից ”,-ասաց նա: 

Համացանցում տեղադրված ու քննչական ծառայությունում եղած դեպքի օրվա տեսանյութերը համարյա նույնն են, ժամանակային տեւողությունն է տարբեր: Այսինքն, ըստ ՔԾ պետի, մոնտաժված չի եղել: Տեսաձայնագրություններով պարզվել է, որ հնչել է 13 կրակոց:

Նախաքննությունը պարզել է, որ Ավետիք Բուդաղյանը հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանին: Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա բացի հրազենային վերքից, այլ վերքեր չեն հայտնաբերվել:

Հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը իր բջջայինով զանգել է Զարզանդ Նիկողոսյանին եւ խոսել 52 վայրկյան: 

Այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ