Երթուղայինների գինը 100 դրա՞մ է. /վիդեո/
Պարզվում է երթուղիներից մի մասը պատրաստ է սպասարկել 100 դրամով: Ահա թե ինչ արձանագրեց մեր տեսախցիկը: Դիտեք Henaran.am-ի տեսանյութում:
Պարզվում է երթուղիներից մի մասը պատրաստ է սպասարկել 100 դրամով: Ահա թե ինչ արձանագրեց մեր տեսախցիկը: Դիտեք Henaran.am-ի տեսանյութում:
”Ավելի ճիշտ ես չեմ հասցրել դուրս գամ”,-Henaran.am-ի հարցին, թե ինքը դեռևս ԲՀԿ անդամ է, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Այսինքն` դո՞ւրս է գալու կուսակցությունից, Բոստանջյանն արձագանքեց. ”Պարզապես ժամանակս չի հերիքում, որ այս վերաբերյալ մտածեմ: Ես կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում”: Նա նաև ժպտալով ասաց, որ միգուցե ժամանակը երբեք էլ չբավականացնի այս մասին մտածելու […]
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Սիրիայի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում են բազմադարյա քաղաքակրթական ընդհանրությունները: Ըստ Արմեն Աշոտյանի` Սիրիան մեր երկրի կարեւորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն լեզվի եւ մշակույթի ուսումնասիրության բնագավառում: Այդ […]
Տավուշի սահմանամերձ դիրքեր այցելած Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զինծառայող Մկրտիչ Ազիզբեկյանը խնդրեց Հայաստանի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Հայաստանի սահմանները ամուր պաշտպանվում են եւ անհանգստանալու հիմք չկա: Զինվորի խոսքով, Ադրբեջանի հայտարարությունները պատերասմ վերսկսելու մասին առնավազն ծիծաղ են առաջացնում: Զինծառայողի ուղերձը ՝ Սերժ Սարգսյանին տեսանյութում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ: Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու […]
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միայնակ չէր եկել ասուլիսին: Նրան ուղեկցում էին ”կարմիր բերետավորները”: Պարզաբանելով` Հայրիկյանն ասաց, որ պետության նախաձեռնությամբ են իրավապահների տրամադրել՝ իր անվտանգությունն ապահովելու համար: ”Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ”: Դիտեք` տեսանյութը: Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էր կատարվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի […]
Հուլիսի 24-ին Հայաստանը եւ ԵՄ-ը հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ առեւտրի շուրջ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը: Կողմերն առանցքային հարցերի շուրջ համաձայնության են եկել բանակցությունների 7-րդ` վերջին փուլի արդյունքում: Հենց այդ առանցքային կետերն էլ նոր հիմք կծառայեն Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների համար: Խորը եւ համապարփակ առեւտրի գոտին ավելի լավ պայմաններ կստեղծի […]
”Նա ինձ կյանքում չի հրավիրել կլոր սեղանի, չի էլ հրավիրի, ես նրա կարիքը չունեմ, ես Րաֆֆի չեմ, ես Դավիթ Հակոբյանն եմ, ես նրա գաղափարական և գաղափարական ատրիբուտների կարիքը չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` խոսելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանի մասին: Հարցին, թե քննադատելի է համարում, որ Հովհաննիսյանը կլոր […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է “Լույս” հիմնադրամի կրթաթոշակակիրներին եւ շրջանավարտներին: “Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը եւ գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը”, – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին […]
























