19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրիում անօթևանության իրական պատկերը երկրաշարժից քառորդ դար անց /վիդեո/

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա […]

Ստամբուլի օդանավակայանում տղամարդը սպառնացել է ահաբեկչություն իրականացնել

Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալել են ծագումով թուրք Բելգիայի քաղաքացու, ով սպառնում էր ահաբեկչություն իրականացնել: Hürriyet Daily News-ի փոխանցմամբ` այսօր առավոտյան 29-ամյա Մեհմեդ Էմին Ակինը իր մեքենայով սկսել է հարվածել կայանած այլ մեքենաների: Նա 8 մեքենա է վնասել: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից, հանել իր ուղեբեռն ու ասել. “Իմ մեքենայում ռումբ կա, այսօր […]

Բրիտանացին 25 տարի է միևնույն գուլպաներն է հագնում

Բրիտանիայի Գլոստեր քաղաքի բնակիչ Ֆրենկ Տերնբրիջը պնդում է, որ 25 տարի շարունակ միևնույն գուլպաներն է հագնում, հաղորդում է Daily Telegraph-ը: “Չգիտեմ, թե ինչպես է դա ստացվել, կինս ամեն շաբաթ լվանում է դրանք, և ես կրկին հագնում եմ: Դրանք շատ հարմար են”,- ասել է Տերնբրիջը: Նա նշել է, որ գուլպաները տարիների ընթացքում չեն ծակվել և չեն […]

Պատգամավորը դիմել է Տիգրան Սարգսյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: Դիմումում մասնավորապես ասվում է.    Հարգելի՛ պարոն Սարգսյան,  Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 […]

Տեղի ունեցավ ՛՛Արի տուն-2013՛՛ ծրագրի ութերորդ վերջին փուլի փակման արարողությունը

 Օգոստոսի 30-ին Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության ՛՛Արի տուն՛՛ 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի […]

Նոր արտահոսք Սնոուդենից. ԱՄՆ-ը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը: Այս մասին Բրազիլական “Գլոբո” հեռուստաընկերության եթերում հայտարարել է  ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը: Reuters-ի փոխանցմամբ` լրագրողը հղում է արել նոր գաղտնի փաստաթղթերին, որոնք իրեն է փոխանցել Էդվարդ Սնոուդենը: Այնտեղ նշված են 2012 թվականի հունիս ամսվա տվյալները, իսկ Մեքսիկայի նախագահը սկսել է պաշտոնավարել […]

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում:  Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ուսանողներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի: Իր խոսքում և հարցերին […]

Ուսանողին բերման են ենթարկել ոստիկանություն /վիդեո/ /լրացվում է/

Մի շարք ուսանողներ այսօր վաղ առավոտվանից սկսել են իրենց բողոքի ակցիաները՝ ուղղված ուսման վարձավճարների թանկացման դեմ: Ուսանողները պահանջում են նախկին վարձրավճարներով ուսուցում ապահովել ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և մյուս բուհերում, որտեղ այս ուսումնական տարում վարձավճարները բարձրացել են: Այսօրվա ակցիան սկսվեց ՀՊՃՀ-ի մոտ, ապա ուսանողներն ուղղվեցին դեպի ԵՊՀ, Մանկավարժական համալսարան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի