10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուր գնում եք, որոշում եք այդ միությանն անդամակցել. Արզումանյանն ու Ուրիխանյանը կոնկրետ պատասխան չստացան

Հայաստանը շարունակելու է իր ամենասերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Այս մասին ասյսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե ինչ է ակնկալվում Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի հետ կապված, փաստաթուղթ նախատեսվում է ստորագրել, թե` ոչ:

՛՛Հայաստանը շարունակելու է բոլոր ձևաչափերով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել և ընդլայնել այնքանով, որքանով, որ հնարավոր կհամարի Եվրամիությունը, և դա չի խանգարի Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը՛՛:

Սակայն Ուրիխանյանին այս պատասխանը չբավարարեց: Նա նշեց, որ ինքը կոնկրետ հարց տվեց առանց ենթատեքստերի և ակնկալում էր կոնկրետ պատասխան:

՛՛Հայաստանի արտաքին քաղաքակությունում և կառավարության ծրագրում փոփոխություններ չեն եղել: Հայաստանն ակտիվ մասնակացություն է ունենալու տարբեր միջազգային կազմակերպություններում՛՛- արձագանքեց  նախարարը:

Ապա ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը իր հարցի ժամանակ նետեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը գնաց Չինաստան և հիմա էլ որոշվեց, որ Հայաստանը պետք է անդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությունում. ՛՛Ուր գնում եք, որոշում եք այդ միությանն անդամակցել՛՛,-ասաց Արզումանյանը:

 Նալբանդյանը պատասխանեց, որ Հայաստանը հայտնել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակով հանդես գալու ցանկություն, անդամակցության մասին խոսք չի եղել: ՛՛Դրա շրջականերում ոչ մի որոշում չի ընդունվել, որը լիներ մեր շահերի դեմ՛՛,- ասաց նախախարը` հավելելով, որ Ադրբեջանը ևս դիմել է այդ կազմակերպություում դիտորդ դառնալու քայլին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ