09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Քանի՞ փոխվարչապետ

՛՛Եթե այս պահին հանձնաժողովի անդամներից մեկն իմանար ամբողջությամբ ինչն է բարեփոխվելու, տրամաբանական կլիներ, որ նախագահը ոչ թե հնաձնաժողով կստեղծեր, այլ Արդարադատության նախարարին կհանձնարարեր այդ բարոփոխումները՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան հարցի, թե սահմանադրական բարեփոխումները կոնկրետ ինչն են փոխելու:

Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում արդեն չորս փոխվարչապետի պաշտոն լինի, նախարարը պատասխանեց. ՛՛Ես այս պահին  ինչ-որ բան հնարավոր համարելով, ինչ-որ բան հնարավոր չհամարելով` չեմ կարող անդրադառնալ, ես ունեմ  իմ կարծիքը, բայց այդ կարծիքն էլ չեմ հրապարակի, որովհետև հանձնաժողով կա, կորոշի կհրապարակի, որոնց մասին դուք տեղյակ կլինեք՛՛:

Հարցին, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչներ չկան հանձնաժողովում, Թովմասյանն ասաց. ՛՛Հանձնաժողովը ձևավորված է փորձագետներից, և թե ովքեր են հանձնաժողովում որոշում է հանրապետության նախագահը, այլ ոչ թե ես՛՛: Իսկ միթե ընդդիմության մեջ փորձագետներ չկային հարցին, նախարարն այսպես պատասխանեց. ՛՛Ես նախագահի որոշումները չեմ մեկնաբանում՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ