21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արամ Մանուկյանը հորդորեց նախարարին չբարկանալ

Այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, նշեց, որ զարմացած է նրա իրավաբանական գիտելիքների վրա, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղելիս խնդրեց նախարարին չբարկանալ:

՛՛Մեր պատգամավորների իրավաբական գիտելիքների մասին մի խոսեք, ու մի բարկացեք, օրենքն է ասում` գալիս ենք, հարց ենք ուղղում ձեզ, դուք էլ պիտի պատասխանեք, հարգեք այս հիմնարկը՛՛,-նշեց Մանուկյանն ու հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվել վերջին 3-4 տարիներին Եվրամիության հետ տարբեր պայմանագրերի, բանակցությունների վարման նպատակով: 

՛՛Կառավարությունը խնդրում է  ըմբռնումով մոտենալ ու գրավոր պատասխանել, որպեսզի ավելի ստույգ լինի՛՛,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Արամ Մանուկյանը համաձայնեց: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ