Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ավելացավ հինգով
Երեկ կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումներից հետո հայտնի դարձան մի շարք հավաքականներ, որոնք ժամկետից շուտ իրենց տեղը ապահովեցին 2014թ.աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Եվրոպական գոտուց առաջինը ուղեգրին տիրեցին Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում գտնվող Իտալիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ հաղթեց Չեխիայի ընտրանուն եւ նվաճեց բաղձալի ուղեգիրը: Ի դեպ հանդիպումից հետո հրաժարական տվեց չեխերի մարզիչ Միխալ Բիլեկը:
Հաջորդը ուղեգրին տիրեցին հոլանդացիները, որոնք ընդամենը 2 գոլ խփեցին Անդորայի դարպասը, բայց դա էլ բավարար եղավ հաղթանակի հասնելուն և մունդիալի ուղեգրին տիրելու համար:
Եվրոպական գոտու մյուս հանդիպումներից հետաքրքիր էր Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Իսրայելի նկատմամբ, որի շնորհիվ ռուսները շրջանցեցին պորտուգալացիներին և դուրս եկան առաջին հորիզոնական:Կարևոր հաղթանակ տարան բոսնիացինեևը, որը հնարավորություն տվեց պահպանել առաջատարի հորիզոնականը իրենց խմբում: ԱՆգլիացիներն էլ իրենց խմբում մնացին առաջատար՝ոչ ոքի ավարտելով հանդիպումը Ուկրաինայում:
Բացի Իտալիայից և Հոլանդիայից աշխարհի առաջնության ուղեգրերին տիրեցին Հյուսիսային Ամերիկայի ընտրական խմբի առաջատարները՝Կոստա Ռիկան և ԱՄՆ -ն,իսկ Հարավային Ամերիկայից Մունդիալի ուղեգիր նվաճեցին արգենտինացիները:
Այսպիսով, Իտալիան, Հոլանդիան, Կոստա Ռիկան, ԱՄն-ն ու Արգենտինան միացան Բրազիլիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային, Իրանին, որոնք արդեն ունեին աշխարհի առաջնության ուղեգիր: