10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարն ու պատգամավորը զարմանում են իրար վրա

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից ըստ նրա՝ պարզ երևում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, իսկ կառավարությունն աչք է փակել։

Ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հակադիր ծառայությունը որպես պատվիրատու չինական մի ֆիրմայի մեծ խմբաքանակով ավտոմեքենա է գնել Քեթրին գրուպ ՍՊԸ-ից, որի սեփականատերը նույն ԴԱՀԿ-ի պետն է՝ Միհրան Պողոսյանը։ ՛՛Կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել, այսինքն՝ իրեն է հարստացրել՛՛,-շեշտեց Զուրաբյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց` Կառավարությունը  տեղյակ չէ՞ր սրա մասին, կամ եթե տեղյակ էր, ինչու պատասխանատվության չի ենթարկել։ Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերվում էր “Փակ շուկային”, որն ըստ նրա, անօրինական ձևով ոչնչացվում է՝ հակառակ քաղաքացիական համառ ցույցերի։

Հարցին պատասխանելով՝ Արդարադտության նախարար Հրայր Թովմասյանը նախ նշեց, թե կառավարության կայքում տեղ գտածը խոսում է թափանցիկ գործելաոճի մասին, ինչն ըստ նրա` ձեռքբերում է։

՛՛Եթե գիտեք, որ չարաշահում է եղել և շուկայականից ցածր գնով են գնել, և չեն պահպանվել կանոնները, ապա պատրաստ ենք յուրաքանչյուրն առանձին քննարկել, տեսնելու, թե ինչումն է խնդիրը՛՛,-ընդգծեց նախարարը՝ նկատելով, որ այդտեղ շահերի բախում չկա։

Երկրորդ հարցին նախարարը խնդրեց գրավոր պատասխանել։

Զուրաբյանը հակադարձեց. ՛՛Երկրորդ հարցի վերաբերյալ դուք որևէ պատասախան չունեք, իսկ առաջինը զարմացած եմ, լինելով նախարար՝ դուք պետք է ռեգիստրի տվյալներով զբաղվեք, և որ այդ ՍՊԸ-ը տնօրինում է հենց Միհրան Պողոսյանը, իսկ եթե համարում եք՝ շահերի բախում չկա, ապա դուք աբսուրդ արգումենտ տվեցիք:

Ասենք թե դա ամենաէժան գնումն է, դա ի՞նչ կապ ունի, բայց եթե մի գործակալություն առնում է մեքենաներ մի ՍՊԸ-ից, որի ղեկավարն է այդ ՍՊԸ-ի ղեկավարը, ուրեմն այդ հարցը խնդրահարույց է։ Զարմանում եմ, որ նշում եք, թե լրացուցիչ ուսումասիրման կարիք կա. շահերի բախում ակնհայտ կա, եթե դուք չեք գտնում, նշանակում է, որ կամ ոչ կոմպետենտ եք ամբողջ գործընթացին, կամ էլ դուք էլ եք ընդգրկված նման կոռուպցիայի մեջ՛՛։

՛՛Ես էլ զարմանում եմ Ձեր զարմանալու և ձեր իրավական գիտելիքների վրա։ Առաջին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են՛՛։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ