27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահին դիմելուց հետո էնքան գնաց քաղաքապետարան եկավ՝ զզվեց … /վիդեո/

Ստեփանավանի բնակիչ, ՀՀ քաղաքացի, ազգությամբ գերմանացի,  երկրորդ կարգի հաշմանդամ  23-ամյա Լեոնիդ Ֆրիչը երկու շաբաթ առաջ մեկնել է Մոսկվա: Այս մասին Henaran.am-ին պատմեց նրա մայրը՝ տիկին Սիլվան, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք Լեոնիդին աշխատանք տվել են: Հիշեցնենք, նախագահական ընտրությունների քարոզարշավին՝ այս տարվա հւոնվարի 30-ին երիտասարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել էր աշխատանքի խնդրանքով: “Ես չեմ ուզում գնալ […]

“Վերջին անգամ 22 տարի առաջ էր”. Հասմիկ Պապյանը սպասել է առաջարկի

  Հայաստանում պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով կեզրափակի 2012-2013 համերգաշրջանը: Կոմպոզիտորներ Ռիխարդ Վագների և Ջուզեպպե Վերդիի 200 ամյա հոբելյաններին նվիրված  փակման համերգը կհանդիսավորվի համաշխարհային մեծության աստղ, սոպրանո Հասմիկ Պապյանի ելույթով:Համերգը կայանալու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:Այսօր, համերգից մեկ օր առաջ աշխարհահռչակ երգչուհին հանդիպեց լրագրողների հետ: Երգչուհին կարևորելով այս համերգը և […]

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել

Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ […]

Վանաձորցիները հպարտանում են երևանցիներով

”Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման” քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նիրվածությունն արդար գործին: Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով և կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ […]

Զանգվածային թունավորում` անվճար դեղահաբերից /ֆոտո/

Հնդկաստանում ավելի քան 900 երեխա է դիմել բժշկական օգնության` անեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում դեղահաբեր ընդունելուց հետո, գրում է “pravda.ru”-ն: Երեխաները բողոքել են ստամոքսի ցավից եւ սրտխառնոցից: Բժիշկների խոսքով` այդ ախտանիշերը դեղահաբերն ընդունելու դեպքում հազվադեպ գրանցվող կողմնակի ազդեցության նշաններ են: Դպրոցականներին բժշկական օգնություն է տրամադրվել, հոսպիտալացման կարիք չի եղել: Ընդհանուր առմամբ` դեղահաբեր ընդունել են […]

Ի՞նչ արվեստի մասին կարող է խոսք գնալ. դադարեցնում է գործունեությունը

Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ՝ Մանուկ Նիգոյանը և Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը դադարեցնում է իր աշխատանքը: Սա կապված է հասարակական տրանսպորտի թանկացման հետ: ‘’ Ի՞նչ արվեստի մասին կարող է խոսք գնալ, եթե իշխանություններն անօրինական որոշումներ են կայացնում”,-ասաց Նիգոյանը, ով վստահ է, […]

Ընդունելություն՝ ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 23-ին Ստեփանակերտի “Եվրոպա” հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ եւ կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է […]

Մահացել է Սամվել և Արմինե Գրիգորյանների մայրը

Մահացել է երգիչներ Արմինե և Սամվել Գրիգորյանի մայրը: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Գրիգորյանի Ֆեյսբուքյան էջում արված ցավակցություններից: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում:

Գառնուկներ, թե արջ, ո՞րը կընտրեք /վիդեո/

”Որևէ ողջախոհ չի կարող կողմ չլինել Եվրոպական արժեքներին և ավելի սերտ հարաբերություններին: Մենք այլընտրանք չունենք: Եթե ձեզ բերեն գառնուկներ, ընտանի այլ կենդանիներ կամ կատաղած արջ, ո՞րը կընտրեք”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԵՄ-ի հետ ասացացման համաձայնագրի ստորագրման մասին: Շարունակությունը`տեսանյութում:

Եվս 1 անգամ կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին պատասխանել

Հարգելի գործընկերներ, Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը լրագրողի հետ զրույցում “Աբսուրդ” էր որակել այն հաշվարկները, որոնք հիմնավորում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքի 100 դրամից ցածր լինելը՝ ոչնչով չհիմնավորելով իր կողմից տրված աբսուրդ գնահատականը, այն դեպքում, երբ մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն տրվել դեռեւս ս.թ. հուլիս 20-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի