08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց Ռիտա Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

Երեկ Շուշիում կայացած “Արծվաբերդ” օպերայի առաջնախաղին մասնակցում էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սրտի թելադրանքով է եկել, հրավերի կարիք չկար: Արմինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ Շուշին բավականին փոխվել է: “Ժառանգության” առաջնորդը չի փոխել բնավորությունը` խնամքով եւ մանրամասնորեն բարեւում էր ծանոթ-անծանոթներին: Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց նաեւ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին՝ […]

Հարկավոր է կապերը խզել ԱՄՆ-ի հետ. Աշոտ Մանուչարյան

Այսօր սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղ կոմիտեի անդամ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի ճանաչման ուղիների մասին: “Մարդկանց ինչ-որ խումբ համաձայնության է գալիս միջազգային ինչ-ինչ ուժերի հետ և ինչ-որ հարցեր են լուծվում”, -կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը : Ղարաբաղ կոմիտեի կարկառուն անդամի դիտարկմամբ՝ Հայաստանի խայատառակ կախվածության աստիճանը երևաց […]

Շուշին սենց պան տեսած չի … /վիդեո, ֆոտո/

Շուշիի ռեալական ուսումնարանում  երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ներկայացված  Անդրե Բաբաեւի  “Արծվաբերդ” օպերան բեմադրել է Ժիրայր Դադասյանը, ով ծնունդով արցախցի է: Henaran.am-ի հետ զրույցում Դադասյանն ասաց, որ նախագծի առաջարկն ստացել է գեղարվեստական ղեկավար Սաթինե Ավթանդիլյանից: “ Այն հենց Շուշիում պետք է լիներ, որը յուրահատուկ քաղաք է ինձ համար: Այս առաջարկը […]

Այսօր ԼՂՀ-ի Անկախության օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է: 1991թ. սեպտեմբերի 2-ին սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: Ամեն տարի այս օրը Արցախն ու համայն հայությունը տոնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը։ 

ԼՂՀ-ն այսօր կայացած պետություն է. Տիգրան Սարգսյան

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ   Սիրելի ՛ արցախցիներ,   22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: […]

Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր մարդկանց. ակտիվիստներն ահազանգում են

՛՛Հուշարձանն ազատագրենք օլիգարխից՛՛ հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛Մեր ունեցած տեղեկություններով Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր բոլոր հիմնարկների աշխատողներին սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին լինել ՛՛Փակ շուկայի՛՛ տարածքում։ Հուսանք, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայությունը ՛՛Փակ շուկայի՛՛ մոտ կզսպի ակտիվիստների հանդեպ սադրանքներ հրահրելու այդ հերթական փորձը՛՛։

Մեսսին կես ժամում երեք գոլ է խփել

“Բարսելոնայի” հարձակվող Լեոնել Մեսինն “Վալենսիայի” հետ հանդիպման ժամանակ կես ժամվա ընթացքում երեք գոլի հեղինակ է դարձել: “Բարսելոնան” Մեսսիի շնորհիվ արդյունքում 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Այժմ Իսպանիայի մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 5 գնդակով գլխավորում է Մեսսին: 

Հնարավո՞ր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հնարավոր համարում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը դառնա 90 հազար դրամ, ինչի մասին օրերս հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՛՛Դա հնարավոր է, լրիվ հնարավոր է: Հնարավոր էր անել նաև մինչև այդ հայտարարելը, մեր բյուջեն այդքան հնարավորություն ուներ: Եթե ռացիոնալ ու արդյունավետ կարողանայինք օգտագործել բյուջեն, մեր ռեզերվային հնարավորությունները կամ մեր ստվերային […]

Արոնյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի Բորուսիան երեկ հաղթանակ տարավ Այնտրախտի նկատմամբ 2:1 հաշվով: Բորուսիայից երկու գոլի հեղինակն էլ դարձավ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Առաջին գնդակը նա խփեց խաղի 10-րդ րոպեին, երկրորդը` 57-րդին: Գերմանական մամուլը անդրադարձել է Մխիթարյանի խաղին` այն որակելով իբրև փայլուն ու վստահ: Հենրիխի խաղին անդրադարձել է մեր մյուս հանրահայտ սպորտսմենը` շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նա […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի