13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գրոհայինների խումբը հարձակվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այսօր թալիբ գրոհայինների խումբը հարձակվել է  Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթ քաղաքի ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Ըստ տարբեր տվյալների` զոհվել է երկու-երեք մարդ, տասյնակ մարդիկ էլ վիրավորվել են:

Հերաթի ոստիկանապաետ Ռահմատուլա Սաֆին հայտնել է, որ սպանվածների թվում է հյուպատոսարանի թարգմանիչը եւ մեկ ոստիկան,  վիրավորվել են հյուպատոսարանի չորս հսկիչներ, մինչդեռ Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատունն էլ պնդում է, որ գործուղվածներից կամ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Ըստ նախնական տվյալների` սկզբում դիվանագիտական ներկայացուցչությունից 60 մ հեռավորության վրա ականապատ մի մեքենա է պայթել, այնուհետեւ գրոհայինները, այդ թվում նաեւ մահապարտները, փորձել են շենք ներխուժել: Աֆղանստանի իրավապահ մարմինների աշխատակիցները եւ հյուպատոսարանի հսկիչները հակահարված են հասցրել գրոհայիններին:

Կատարվածի պատասխանատվությունն արդեն ստանձնել է “Թալիբան” շարժումը: Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին հեռախոսով հայտնել է նրանց ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ