Առանց Աղվան Գառնիկիչի . Ժողովուրդ
Նախօրեին Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել Է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց’ հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին:
“Ժողովուրդի” տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի մասին: Ս. Սարգսյանն ասել է, թե Աժ-ում Աղվան Հովսեփյանի անունը’ որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու:
Այսօր արդեն լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը, եւ նա կհեռանա այդ պաշտոնից: Իսկ արդեն Աժ հաջորդ քառօրյային քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցը:
Թերթի փոխանցում են, որ մինչ վերջին պահը Ա. Հովսեփյանը վստահ է եղել, որ վերանշանակվելու է, ավելին, իր շրջապատում ասել է, որ արդեն պատրաստել Է այն ելույթը, որը պետք է Աժ-ում ներկայացներ: Սակայն իրադարձություններն այլ ուղղությամբ գնացին: