05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող  ցուցանակներով:

Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում:  Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները:

Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ: Հետիոտների հարմարավետությունն ապահովելու նպատակով՝ ոլորտի մանագետների կողմից նախապես ուսումնասիրվել է գրության տառաչափը, տառատեսակը, հաշվի է առնվել նաև ցուցանակների բարձրությունը:  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ փորձնական տարբերակով դեռ ապրիլին տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից հավանության արժանացան, ուստի և որոշվեց շարունակել ծրագիրը:

Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանականերով կահավորել նաև մայրաքաղաքի մյուս բոլոր փողոցները:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, ինչպես օրինակ շենքերի համարակալման ցուցանակները,  գովազդային վահանակների արդիականացումը և այլ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ