08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չիլիի նախագահը վայր է ընկել մարդկանց աչքի առաջ

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան աղքատ թաղամասերից մեկում շրջելիս բարձրացել է փլուզված շենքերի ավերակների վրա, սակայն սայթաքել ու մարդկանց աչքի առաջ վայր է ընկել: Ինչպես հայտնում է Reuters-ը, Պինյերան հրաժարվել է բուժզննում անցնելուց, քանի որ լուրջ վնասվածքներ չի ստացել: Ավելին, նա այդ թեմայով կատակել է, ասելով. “Կյանքում անկումներ են լինում, գլխավորը ոտքի կանգնելու ունակությունն է”:

Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը

Ոստիկանությունը չի սահմանափակվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ս.թ. օգոստոսի 24-ին կատարած զանգվածային բռնություններով և նրանց առավել ակտիվ մասին առանց հիմնավոր պատճառի բերման ենթարկելով: Ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու դեպքերը շարունակվում են մինչ օրս: Օգոստոսի 24-ից հետո տեղի ունեցող ոստիկանական բռնության դեպքերի վերլուծությունից […]

՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն Արաբկիր վարչական շրջանն էր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին  սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր: ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր […]

Քեյթ Միդլթոնի սկեսուրը պնդում է, որպեսզի նորածին թագաժառանգը ԴՆԹ-ի թեստ անցկացնի

Քեյթ Միդլթոնը սկեսուրի պատճառով նյարդային վիճակում է: Արքայազն Չարլզի կինը` Կամիլա Փարքեր-Բոուլզը համոզված չէ, որ նորածին Ջորջի հայրը իրականում արքայազն Ուիլիամն է: Նա պահանջում է ԴՆԹ-ի թեստ իրականացնել: Լուրեր են պտտվում, որ Կամիլան այսպիսով ցանկանում է “սևացնել” Բրիտանիայում սեր և ճանաչում վայելող Քեյթին: Ասում են նաև, որ Քեյթ Միդլթոնը Կամիլային չի թողնում տեսնել իր նորածին […]

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժումը ոստիկանությունից պահանջում է անվտանգություն ապահովել

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ (http://preparliament.org/2013/08/pak-shuka/), որտեղ հիմնավորվում է “Ծածկած շուկա” հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։ Հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ […]

Օլիգարխիան շանտա՞ժի է դիմում

՛՛Մենք քաջ գիտակցում ենք, որ նման կարգի փոփոխությունները մեզանում իրականացվում են ոչ թե հաշվի առնելով համակարգի առողջացման նպատակը, այլ հաշվի առնելով այն իրավիճակը, որը գոյություն ունի մեր քաղաքական կյանքում և որից քաղաքական վերնախավը անհրաժեշտ է համարում բխեցնել իր նախաձեռնությունները՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանական համակարգին անցնելու հնարավորության […]

Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հիվանդանոցում երկարատև բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է տուն, հայտնում է BBC-ն: 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել թոքային վարակով հունիսի 8-ին: Նախորդ շաբաթ բժիշկները Մանդելայի վիճակը գնահատում էին “ծանր, բայց կայուն”: Դրանից հետո Մանդելայի առողջական վիճակի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

ՄԱԿ-ի փորձագետները հեռացել են Դամասկոսից

Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի 13 փորձագետները հեռացել են Սիրիայից: Agence France-Presse -ի փոխանցմամբ` միջազգային փորձագետները Սիրիայում զբաղված էին քիմիական զենքի հնարավոր կիրառման հանգամանքների ուսումնասիրությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները փորձագետները կներկայացնեն մի քանի օրից: Աղբյուրի փոխանցմամբ` ՄԱԿ-ի փորձագետների հեռանալը Դամասկոսից մեծացնում է Սիրիայում միջազգային ռազմական հարվածի հնարավորությունը:

Առաջին խաղում հաղթեց Կրամնիկը

Երեկ նորվեգական Տրոմսյո քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով մրցաշարում կրում է երրորդ համարը, հաղթեց իր հայրենակից Դմիտրի Անդրեյկինին, ով մրցաշարում 21-րդ համարի ներքո էր հանդես գալիս: Երեկվա պարտիայում Անդրեյկինը առավել փորձառու մրցակցին զիջեց 63-րդ քայլում:

Ո՞վ է վճարում ակտիվիստներին/վիդեո/

Վերջին շրջանում, հասարակության մեջ հաճախ շրջանառվող  խոսակցությունների համաձայն, քաղաքաքացիական նախաձեռնության մի շարք ակտիվիստներ՝ ֆինանսավորվում են որոշակի քաղաքական ուժերի կողմից: Այս հարցով Henaran.am-ը զրուցեց “Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ: Տիգրան Խզմալյանը, որը նույնպես ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական ամենատարբեր նախաձեռնությունների և ակցիաների, այս խոսակցությունները համարեց անհիմն.”Եթե հատուկ ծառայությունները և սադրիչները համարվում են ժողովրդի մաս՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի