20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանին սխալ են հասկացել

 ՀՀԿ գործադիր մարմնի նիստից  առաջ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովում այսօր իր կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե Մոսկվայում բանակցությունների սեղանին ԼՂՀ-ի ճանաչման հարցն է եղել՝ասաց, որ լրագրողները իրեն ճիշտ չեն հասկացել:

“Միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ո՞նց կարող է նա միությանը միանալ: Եվ երկրորդը, ընդհանրապես մեր բոլոր հաջողությունները կապված են ԼՂՀ-ի հետ”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վերջինիս պարզաբանմամբ, ինքը ցանկացել է ասել, որ  ՀՀ-ի հարցերի լուծումը ուղղակիորեն լավ է լինելու նաեւ Ղարաբաղի համար: “Քանի որ ԼՂՀ-ն դեռ միջազգային ճանաչում չունի, չի կարող միանալ այդ միությանը. թե ոնց է ընկալվել, չգիտեմ”,-ասաց նա:

Արցախը, Արցախի հարցը երկրորդակա՞ն է Ձեզ համար հարցին, ԱԺ խոսնակն ասաց. “Արցախը եղել եւ մնում է առաջնային, եթե դուք կոնտեքստից կտրում եք, այլ բան է”:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ