Արագած Ախոյանը չի հերքում՝ ընտանիքը բիզնես ունի /վիդեո/
՛՛Մեկնաբանելու ոչինչ չունեմ, քանի որ չգիտեք՝ ինչու այդ ազգանվան մենաշնորհը ոմանք պատկերացնում են՝ մենակ իմն է, չեն պատկերացնում, որ ես ունեմ եղբայրներ, հարազատներ: ՛՛Սպիտակ տնակ՛՛ ընկերությունը պատկանում է իմ հարազատ եղբորը՝ Ստեփան Ախոյանին, բացի հարազատական եղբայրական լիենլու փաստից ոչ մի կապ չունենք տվյալ կազմակերպության հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագախ Ախոյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե ՛՛Երեւան մոլ” առեւտրի կենտրոնի շինարարության իրականացումը նախագծի սեփականատերերը վստահել Է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությանը:
Պատգամավորը չհերքեց, որ իր ընտանիքը բիզնես ունի, սակայն հերքեց, որ դա իրեն է պատկանում: Իր ընտանիքին պատկանող ընկերության անունը ՛՛Հայկառշին՛՛ է:
Դիտարկամնը, թե ստավում է, որ այս երկու ընկերությունները համագործակցում են, նա պատասխանեց. ՛՛Բարև չտա՞նք իրար: Վատ ա՞, որ համագործակցում ենք՛՛:
՛՛Մենք լուրջ մարդիկ ենք, ամեն մեկս ունի իր տնտեսությունը, իր ընտանիքը, իր թոռները, այսպես ասեմ՝ ես նրա հետ ոչ մի տնտեսական կապ չունեմ, տնտեսապես կապված չեմ: Բայց կարող են այդ կազմակերպությունները միմյանց հետ համագործակցել, ընդամնեը դա՛՛:
Ախոյանին զարմացնում է գոծարար-պատգամավորների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքը:
՛՛Չգիտեմ ինչու մեր հանրապետությունում գործարար պատգամավոր տերմինները դարձել են մի տեսակ պիտակ, որ հաճախ կպցնում են պատգամավորներին ու փորձում են դրա տակ վատ ենթատեքստ տեսնել: Էտ ե՞րբ եղավ որ գործարարը կամ շինարարը վատ պիտակ եղավ՛՛:
Դիտարկմանը, որ Սահմանադրությունը չի թույլատրում պատգամավորներին բիզնես ունենալ, նա արձագանքեց, որ ինքը Սահմանադրություն չի խախտում: ՛՛Ես Սահմանադրությունը չեմ խախտում, եթե որևէ մեկը կարող է բերել մի փաստաթուղթ, որ ես բաժնետեր եմ, խնդրեմ…
Փաստաղթերով ամեն ինչ մաքուր է, մենք ոչինչ չունենք, ձեզ պետք են անպայման այնպիսի՞ պատգամավորներ, որ պետք է անպայման ապրեն աշխատավարձով, ոչ, ընտանիքն իրավունք ունի բիզնես ունենալու՛՛:
Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում: