21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչ ներողություն. դատի է տվել պոռնոգրաֆիա տարածող կազմակերպությանը /վիդեո/

”Ես համոզված եմ, որ այդ կազմակերպությունը գործում է օրենքներից դուրս, օրենքները խախտելով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ խոսելով ՛՛Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան՛՛ ՀԿ-ի ղեկավար Գոհար Շահնազարյանի այն հայտարարության մասին, որ պատգամավորը պետք է ներողություն խնդրի, քանի որ վարկաբեկել է իրենց կազմակերպությանը:

Բաբուխանյանը հայտնեց, որ դիմել է դատախազություն, որպեսզի իրավապահ մարմինները քննեն այդ հարցը: ՛՛Քննեն, թե արդյոք իրենց գործողություններում կա քրեական տարր, և եթե հանցանք կա, նրանց ենթարկեն պատասխանատվության: Ամեն ինչ պետք է անենք, որ նման կազմակերպությունները, որ տարածում են այլասեռվածություն, դադարեցնեն իրենց գործունեությունը՛՛,-նշեց նա:

Բաբուխանյանի խոսքով՝ այդ կազմակերպությունը  պոռնոգրաֆիական բնույթի բուկլետներ ու տարբեր տեսակի անառակաբարո բնույթի նյութեր է տարածում՝ ներգրավելով իր գործունեության մեջ անչափահասներին:

Իսկ, թե որն է նպատակը՝ ըստ պատգամավորի, դիտեք՝ տեսանյութում:

Հիշեցնենք, Գոհար Շահնազարյանն ասել էր. ՛՛Հայկ Բաբուխանյանը զրպարտելով մեր կազմակերպությանը՝ ասել է, որ մենք կոնկրետ անչափահասների շրջանում միասեռականություն ենք քարոզում, այլասերում ենք տարածում և գրանտակեր ենք՛՛: 

Կազմակերպությունը պահանջել է, որ Բաբուխանյանը ներողություն խնդրի, սակայն վերջինս շարունակել է իր անհարկի մեղադրանքները տարածել տարբեր հարթակներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ