05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի ելք դեռ կա՝ ազգ համախմբվիր.ազատամարտիկ/վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ազատամարտիկների հերթական համահավաքը: Ինչպես իր ելույթում նշեց ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը.»Ազատամարտիկները շարունակում են իրենց  մոբիլիզացիոն գործընթացը:Երկրի ապրած ամեն մի օրը կյանքի է կոչում նոր հանգամանքներ,որոնք համոզում են,որ եթե մենք այդ խնդիրը չլուծենք, եթե ինքներս չմոբիլիզացվենք, եթե ժողովրդին համախմբելը և աշխարհազոր ձևակերպելը չկատարենք ապա մենք պարտված ենք»:

Արաբո ջոկատից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը. «Մի պահ հարյուր տարի ետ գնանք, նույն իրավիճակն է: Ի՞նչ ենք ուզում մենք իշխանություններից, ինչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք միայն թալանով են զբաղվում: Ես զարմանում եմ ժողովրդի վրա, որ լուռ նստել են: Այսօր ազգովի փորձում ենք կողմնորոշվել, թե ում քամակը պետք է համբուրենք, ինչ ենք ուզում մենք աշխարհից, լավ դուք չեք հասկանում, որ աշխարհը պարզապես թքած ունի մեզ վրա, ես չեմ տեսնում, որ այս ժողովուրդը հասկանում է, եթե հասկանան, ոտքի կկանգնեն: Բայց կա մի ելք, մոռանալ բոլոր տեսակի կուսակցություններն ու կազմակերպությունները, ազգովի համախմբվել, ստեղծել ազգային մտածելակերպ, որն այսօր աշխարհն է մեզ թելադրում: Մի թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից»:

Հակոբ Հակոբյանի ձևակերպմամբ հայերը այս պահին կարևոր սոցիալական խնդիրներ լուծելու փոխարեն իրար են ուտում բաժանվելով եվրոպամետների ու ռուսամետների:

«Ազգ համախբվիր» կոչին ծափերով արձագանքեցին հավաքվածները:

Մանրամասները՝Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ