30 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հիմա էլ Գորիկ Գուրգենիչի էթիկա՞ն

ԹԻՀԿ-ն դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ՀՀ Ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով […]

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության եւ ճնշումների դեպքերով

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ: “Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական […]

Նախարարն ու պատգամավորը զարմանում են իրար վրա

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից ըստ նրա՝ պարզ երևում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, իսկ կառավարությունն աչք է փակել։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հակադիր ծառայությունը որպես պատվիրատու չինական մի ֆիրմայի մեծ խմբաքանակով ավտոմեքենա է գնել Քեթրին գրուպ […]

“Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը”

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին /ЛДПР/, անդրադառնալով Սիրիայի հակամարտությանը, ասել է, ինքը “էթնո պոռթկում” է կանխատեսում, փոխանցում է regnum.ru-ն: Ժիրինովսկին նշել է, որ այստեղ գլխավոր խաղացող է հանդիսանում Իսրայելը` ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Իսրայելը: “Իրանի տապալումով Իսրայելը կհանգստանա, սակայն մենք կստանանք բոլոր զինյալներին, որոնց կվռնդեն Լիբանանից, Եգիպտոսից, Իրաքից… Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, […]

Շիրակի մարզում կլուծվեն 5500 ընտանիքների բնակարանային խնդիրներ

Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը սեպտեմբերի 11-ին աշխատանքային այց կատարեց Շիրակի մարզի Գյումրի եւ Ախուրյան համայնքներ: Այցին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքաշինական տեսչության, մարզպետարանի, կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ “Մուշ-2” թաղամասում մեկնարկած լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները որոշակի դանդաղել էին, ինչը անհանգստություն էր […]

Հայաստանը կարող է վտանգվել ոչ միայն նոր պատերազմի վերսկսմամբ, այլեւ ահաբեկչական թիրախ դառնալով. ՀԱՄ

Հայ Արիական Միաբանությունը տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնել մերձավոր արևելքում ծավալված պատերազմական իրավիճակի հանդեպ.  Հերթական անգամ լարված իրավիճակ է Մերձավոր Արեւելքում եւ այն, ինչպես միշտ, առնչվում է նաեւ հայկական շահերին: Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա […]

Վարչապետն իրավունք չունի … Հովիկ Աբրահամյանը ժպտաց

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ ըստ Սահմանադրության` վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի ներկա լիներ: Ներկա պիտի լիներ նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: ԱԺ նախագահը նախապես նշել էր, որ նախարարն ու վարչապետը բացակայում են, քանի որ գործուղման են: Փաշինյանը նշեց, որ իր նշանակման առաջին […]

Ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ… Ռուբիկ Հակոբյանը Նալբանդյանից չէր սպասում

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը վաղը մեկնում է Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի, թե այնտեղ ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազաղների հետ: ՛՛Բացարձակ ինֆորմացիա չունեմ ղազախների ու բելառուսների հետ ինչ եմ խոսելու, ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ ու ձեզ […]

Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրել.Ստեփան Սաֆարյան

Անդամակցել Մաքսային միությանը թե Եվրոպական միությյանը թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ “Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը ափսոսանք հայտնելով` նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը և ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը: “Իսկ դա չափազանց վտանգավոր է: Հայաստանի շահերով մտահոգ բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են կանխել այն ընթացքը, […]

“Որքան երկար Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ մնա, այդքան արագ կազատագրվեն մեր հողերը”. Ալիեւ

“Որքան երկար իշխանության գլուխ մնա Հայաստանի ներկայիս իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մեր հողերը կազատրագրվեն, քանի որ այդ մարդը եւ իր շրջապատը Հայաստանը անդունդ է տանում: Նրանք արդեն անդունդում են”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է regnum.ru-ն:  Ալիեւը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը քանդված է, եւ ամեն օր 80 000 հայ լքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի