12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քոչարյանի սխալն էր

‘’Մեր ժողովուրդը ոչ ունեցել է, և ոչ էլ կունենա այսպիսի միասնական դրսևորում, ինչպիսին 1991թ-ին էր։ Յուրաքանչյուր քաղաքացի զգում էր իրեն երկրի ճակատագիրը որոշող մարդ: Հրաշք, աստվածային ժամանակներ էին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

‘’91-ին, երբ հանրաքվե կազմակերվեց, չկար ոչ հեռուսատատեսություն, ոչ հաղոդակցման միջոց, էներգիա չկար, ճանապարհներ, միայն Լորիս Ճգնավորյանի հետ կազմակերպեցինք դեպի Գյումրի ‘’այո’’-ի երթը։ Այդպես ծանր վիճակում 2 400 000 մարդ եկավ ‘’այո’’ քվեարակեց։ Հավատացնում եմ, ոչ մեկի ոչ քարոզՎել է, ոչ իշխանութայն լծակ է իրականացվել։ Դա հոգու պոռթկում էր, ընդամենը 10 000 մարդ դեմ քվեարկեց, ինչը շատ լավ էր’’,-հիշեց նա։

Մանուկյանը խոսեց նաև անկախության հռչակագրի ընթերցման զգացողությունից, որը կրկնել է երկու անգամ՝ հանրաքվեից առաջ եւ հետո։

‘’Պատիվ եմ ունեցել ընթերցել հռչակագիր անկախացման մասին, կա երկու փասատութղթ հանրաքվեի մասին, հիմադրույթներ են, որոնց բոլոր սկբունքները հետագայում մտան սահմանդրություն։ Օգոսոտսին այս փաստաթուղթը կարդալով ավելի զգացմունքային էի ընթերցում, մեծագույն զգացում էր, շփոթվածությունն ավելի շատ է եղել, քան հպարտությունը։

Արդեն ունեինք զոհված ընկերներ, և նրանք ովքեր պատերազմում էին, պայքարեցին ու չտեսան, հենց նրանց համար եմ կարդացել’’,-ասաց նա` համաձայնելով, որ այսօր ‘’գաղջ’’ մթնոլորտ կա։ Սակայն Արամ Մանուկյանը լավատես է. ‘’Լավատես եմ, մեր անկախությունը անշրջելի է , գուցե այսօր շատ աղճատված է, ցեց ընկած, բայց դա չի նշանակում, որ կորսված է։ Կա երիտասարադություն, հաղորդակցման լավագույն միջոցներ, ինչը այն ժամանակ չկար: Վստահ եմ` ցեց ընկած անկախությունով հանդերձ մեր անկախությունը անշրջելի է’’:

Արամ Մանուկյանի կարծիքով` անկախությունը սկսեց թուլանալ, երբ բոլոր Էներգակիրները մեզ շրջանցեցին.‘’ Հաջորդը երբ բոլոր էնեգոհամակարգը տվեցինք այլ երկրի։ Քոչարյանի սխալն էր, որ ռազմական նշանակության հիմնարկները տվեցին ուրիշի։ Ինձ համար ցավալի էր, որ Քոչարյանը Հայաստաանի մշակութային արժեքները Թուրքիայի սահմանով Եվրոպա տեղափոխեց, ձրի տվեց, ով ինչ ուզելա տվել են՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ