18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը

Ձերբակալվել է  Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող  չարաշահումների  գործի շրջանակում:  Այս մասին  հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Տեղեկացնում է “Փաստինֆո”-ն: 

Քաղաքացիական ակտիվությունը չի կարող երկարաժամկետ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ քաղաքացիական ակտիվության առումով ամառվա ընթացքում մեր երկրում գրանցվել է լուրջ առաջընթաց.”Բայց ես ցավում եմ, որ ակտիվությունը կրում է իրավիճակային և առանձին հարցերի ուղղությամբ ընդվզումների բնույթ: Դրանք եթե չուղղորդվեն քաղաքական ուժերի կողմից, չեն կարող արդյունք գրանցել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը: Նա հակադրվում է որոշ քաղաքագետների այն կարծիքին, որ […]

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է “Սեւան” հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային եւ հետագա զարգացման ծրագրերին: Նշվել է, որ “Սեւան”  հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ […]

Շուտով /վիդեո/

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձեւավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլեւ ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն: Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:  Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլեւ ծառայողին եւ ծառայութանը առավելագույնս հարմարավետ […]

Երեւանում առաջնահերթությամբ լուծվելու են 4 աստիճանի վթարնայության շենքերի հարցերը

  Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:  Շրջելով բոլոր հարկաբաժիններում՝  քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց մտահոգությունները՝  Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրները գտնվում է Երեւանի քաղաքապետարանի […]

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը հանգստացել են Հունաստանում

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը միայն վերջերս էին վերադարձել եվրոպական շրջագայությունից, հիմա էլ մեկնել են Հունաստան`հանգստանալու: “Ես Հունաստանում երրորդ անգամ եմ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս` բնությունը, եղանակը: Հասկանում եմ, թե ինչու հույներն այդքան չեն սիրում աշխատել”,- ասել է Ասմուսը: Դերասանուհին հղիության 6-րդ ամսում է եւ իրեն շատ երջանիկ է զգում: Ասմուսն արդեն […]

Մեքսիկացիները մնացին առանց մարզիչ

Մեքսիկայի ֆւտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Մանուել դե լա Տորեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնում է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 47-ամյա մասնագետը լքել է իր պաշտոնը՝ երեկ աշխարհի առջանության շրջանակներում Հոնդուրասի  հավաքականից պարտություն կրելուց հետո: Պետք է նշել, որ մեքսիկացիները առայժմ զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը  Հյուսիսային Ամերիկայի ընտրական գոտում՝ իրենցից առաջ թողնելով […]

Հայրը կրակել է որդուն

Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, սեպտեմբերի 6-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ աչքի բարդ թափանցող վնասվածք` հրազենային կրակոցից, հետ-տրավմատիկ կատարակտ, ներակնային օտար մարմին” ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց գյուղի դաշտում գործ անելու […]

Կասիլյասը 150-րդ խաղն անցկացրեց հավաքականի կազմում

Երեկ աշխարհի առաջնության որակաորման փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա – Իսպանիա խաղի ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը իր 150-րդ խաղը անցկացրեց Իսպանիայի հավաքականի կազմում: 136 խաղում դարպասապահը դուրս է եկել հիմնական կազմում,111 խաղում սեփական դարպասը անառիկ է պահել: Կասիլյասը իր նորամուտի խաղը հավաքականի կազմում նշել է 2000թ. հունիսի 3-ին:Հավաքականի կազմում դարպասապահը […]

Փաստաբան որդին անհիմն է համարում բժիշկ հոր մեղադրանքը

Թմրամիջոցների իրացման մեղադրանքով ձերբակալված Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանը կալանավորեց երկու ամսով: Նա արդեն “Նուբարաշեն” քրեակատարողական հաստատությունում է: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա որդին` Հարություն Հարությունյանը: Վերջինս փաստաբան է, եւ ինքն էլ է ներգրաված հոր պաշտպանության գործում: Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի