23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցանկանո՞ւմ է վերադառնալ խորհրդարան

 ”Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ խմբակցության անդամ է, և կարծում եմ կոռեկտ չեն վերոնշյալ թեմայով քննարկումները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերն այն մասին, թե Վահան Հովհաննիսյանի դեսպանի պաշտոնը ստանձնելու, հետևաբար և մանդատից հրաժարվելու դեպքում ինքը կարող է դառնալ պատգամավոր։

”Մեր համամասնական ցուցակի հետ կապված խնդիրները ՀՅԴ Գերագույն մարմնի տիրույթում են”,-հավելեց Գալստյանը։

Հարցին, թե կցանկանա վերադառնալ Ազգային ժողով, նախկին պատգամավորը պատասխանեց. ”Ես քաղաքականության մեջ եմ, և քաղաքական գործչի աշխատանքը խորհրդարանով չէ սահմանափակվում”:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն, ըստ մամուլի, ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: 

”Բայց եթե ՀՅԴ-ում իսկապես որոշում կայացվի, որ խմ­բակցությունը պետք Է համալրել կին պատգամավորով, ապա պայքարի մեջ կարող է մտնել 20-րդ հորիզոնա­կանում գտնվող Լիլիթ Գալստյանը”,-ասված էր մամուլում: Նշենք նաև, որ Վահան Հովհաննիսյանին առաջարկվել էր Գերմանիայի դաշնությունում ստանձնել ՀՀ դեսպանի պաշտոնը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ